Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 3-7-ը ամեն օր իրականացվել են դոլարային գործարքներ, և ընդամենը երկու անգամ՝ ռուբլով։ Եվրոյով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը ծավալվել է 87% անկումից դեպի 3 անգամ աճ, իսկ ռուբլով գործարքների միտումը, ընդհակառակը, 23% աճից դեպի է 58% անկում: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ զգալիորեն աճել է՝ 1,2 անգամից մինչև 9 անգամ։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (03-07.02.25՝ 27-31.01.25-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի թրենդն աճել է, եվրոյի առքի անկումը պահպանվել է՝ վաճառքի աճի արագացման պայմաններում, իսկ ռուբլով գործարքների դեպքում աառքուվաճառքը կրճատվել է։
Արդյունքում՝ փետրվարի 3-7-ը դրամը դոլարի նկատմամբ "սառել է" 396,8 դրամ/1դոլարի մակարդակում, միաժամանակ շարունակելով ամրապնդվել եվրոյի նկատմամբ' 415,5-ից մինչև 412,5 դրամ/1եվրո, և թուլանալով ռուբլու նկատմամբ' 3,98-ից մինչև 4,04 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2024թ. փետրվարի 7-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 405,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 437,5 դրամ/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 4,44 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դրամի տարեկան արժևորման մասին՝ և դոլարի, և եվրոյի, և ռուբլու նկատմամբ։
![]() | 4.63 | -0.01 |
![]() | 392.54 | 0.28 |
![]() | 425.47 | 0.02 |
![]() | 508.14 | 0.05 |
![]() | 273.95 | 1.11 |
![]() | 26.31 | -0.09 |
![]() | 54.14 | -0.02 |
![]() | 445.56 | 0.87 |