Արմինֆո.ԱրարատԲանկը 2024թ. արդյունքներով արժանացել է Ria Money Transfer համակարգի «Տարվա գործընկեր» մրցանակին։
Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։
«Մեզ համար մեծ պատիվ է Ria Money Transfer համակարգի կողմից արժանանալ այս հեղինակավոր մրցանակին։ Սա ոչ միայն ձեռքբերում է, այլ նաև նոր խթան՝ առավել բարձր արդյունքների հասնելու համար։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում կշարունակենք ամրապնդել մեր դիրքերը և ապահովել կայուն զարգացում», - նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։
Հատկանշական է, որ 2023թ. բանկին շնորհվել է «Բիզնեսի ընդլայնման նվաճումների» մրցանակ՝ հաշվի առնելով 2012թ․-ից ի վեր գործարքների քանակային և ծավալային կայուն, մշտական աճը։
Նշենք, որ Ria Money Transfer-ը գործում է աշխարհի ավելի քան 160 երկրում՝ ապահովելով դրամական փոխանցումների հուսալի և արագ սպասարկում։
![]() | 4.63 | -0.01 |
![]() | 392.54 | 0.28 |
![]() | 425.47 | 0.02 |
![]() | 508.14 | 0.05 |
![]() | 273.95 | 1.11 |
![]() | 26.31 | -0.09 |
![]() | 54.14 | -0.02 |
![]() | 445.56 | 0.87 |