Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025 10:58
Մարիաննա Մկրտչյան

Օվերչուկը Կասպյան հնգյակի երկրներին առաջարկել է վերլուծել ԵԱՏՄ-ի հետ մերձեցումը

Օվերչուկը Կասպյան հնգյակի երկրներին առաջարկել է վերլուծել ԵԱՏՄ-ի հետ մերձեցումը

Արմինֆո. Ռուսաստանն Իրանի հետ առեւտրատնտեսական համագործակցության հիմնական հեռանկարները կապում է այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են էներգետիկան, ավտոմոբիլային եւ ավիաշինությունը, նավաշինությունը, դեղագործությունը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը: Ըստ "Ինտերֆաքսի"՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՝ ելույթ ունենալով Թեհրանում Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովում։

 

ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի համատեքստում, որը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերին և մինչ օրս ուժի մեջ չի մտել, Օվերչուկը հայտարարել է. "Մենք ակնկալում ենք Իրանում ներպետական ընթացակարգերի ավարտ ՝ այդ համաձայնագրի ուժն ապահովելու համար":

 

Նա հիշեցրել է, որ Իրանը վերջերս միացել է ԵԱՏՄ-ին՝ որպես դիտորդ երկիր (այդ կարգավիճակը թույլ է տալիս ստանալ փաստաթղթեր և մասնակցել միության կառավարման մարմինների բաց նիստերին): Օվերչուկը Կասպյան հնգյակի մյուս երկրներին նույնպես առաջարկել է վերլուծել ԵԱՏՄ հետ մերձեցումը ։ Կասպյան հնգյակում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը: