Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025 14:57
Ալինա Հովհաննիսյան

Աբու Դաբիում կայացել է ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հանդիպումը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ

Աբու Դաբիում կայացել է ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հանդիպումը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ:

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարար Հայրապետյանը ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ու տեսլականը, իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

 

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններն ու  հեռանկարները:

 

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարբեր ձևաչափերով փոխգործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։