Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025 12:37
Նաիրա Բադալյան

Հայաստանում մասնակցային բյուջետավորման ծրագիրը կընդգրկի ավելի շատ համայնքներ

Հայաստանում մասնակցային բյուջետավորման ծրագիրը կընդգրկի ավելի շատ համայնքներ

Արմինֆո. Ընդլայնվում է համայնքների ցանկը, որոնք հնարավորություն կունենան մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար ստանալ սուբվենցիաներ:

 

Ինչպես հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այսօրվա նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է՝ որոշմամբ հաստատված կարգի գործողությունը տարածել և փորձարկել նաև ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի ժամանակահատվածում՝ որոշմամբ սահմանվող թվով 21 համայնքներում, իսկ 2025 թվականին հաջորդող տարիներին գործընթացի համար կարգավորումները կնախատեսվեն ելնելով փորձարկման արդյունքներից: ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում փորձարկման համար ընտրությունը կատարվել է այն համայնքների գծով, որոնք 2024թ. կամավոր առանց պետական բյուջեից սուբվենցիաների հատկացման իրականացրել են մասնակցային բյուջետավորման գործընթացներ և ունեն բավարար փորձառություն: Վերոհիշյալ համայնքներում տեղադրվել և գործարկվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի նոր տարբերակը, որում ներառված են մասնակցային բյուջետավորման հետ կապված գործիքները և իրականացված են նաև այդ համայնքների բնակչության նույնականացման համար այլ համակարգերի հետ ինտեգրումներ:

 

Միաժամանակ, հիմք ընդունելով 2024 թվականի փորձարկման արդյունքները, առաջարկվում է որոշ լավարկումներ իրականացնել նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի համապատասխան ընթացակարգերում: Մասնավորապես՝ամրագրվել է համայնքներում ձևավորվող հանձնաժողովների այն լիազորությունը համաձայն որի հանձնաժողովի որոշմամբ բնակիչների կողմից ներկայացված նույնաբովանդակ կամ բովանդակությամբ մեկտեղման հնարավորություն ներառող (այդ թվում համայնքի տարբեր բնակավայրերի գծով) առաջարկ-նախագծերը կարող են միավորվել:

 

Հստակեցվել է նաև համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմին ներկայացման համար պահանջվող սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված նախագծանախահաշվային փաստաթղթերի շրջանակը՝ ներառելով նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացությունը: Սահմանվել է, որ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման ընթացքի և տրամադրված սուբվենցիաների նպատակային օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը համայնքի ղեկավարի կողմից հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում յուրաքանչյուր ամսվա պարբերականությամբ, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման իրազեկման և հանրային հսկողության նպատակով նախատեսում է մասնակցելու հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրատվական գործունեություն իրականացնող անձանց կամ վերջիններիս ներկայացուցիչների համար:

 

Վերոհիշյալ կարգավորումները հնարավորություն կտան կառավարությանը շարունակել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման գործընթացը՝ խթանելով հանրային մասնակցության և տեղական մակարդակում որոշումների կայացման արդյունավետությունը: ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում պետության գործուն մասնակցությամբ ՀՀ համայնքները հնարավորություն կունենան մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար՝ ըստ առանձին համայնքների սահմանված սահմանաչափերով ստանալու սուբվենցիաներ: Մասնակցային բյուջետավորման գործընթացների տարածման խթանմամբ հնարավորություն կստեղծվի տեղական ինքնակառավարման մակարդակում ակտիվացնելով բնակիչներին՝ հանդես գալու իրենց համար ամենակարևոր, հրատապ և արդի խնդիրների լուծման նախաձեռնություններով, կակտիվանա նրանց մասնակցությունը ծրագրային առաջարկությունների առաջադրման, քննարկման, որոշումների կայացման գործընթացում։

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Մենք համայնքներում ծրագրեր իրականացնելու մի քանի մեխանիզմներ ունենք: Դրանցից ամենահայտնին սուբվենցիոն մեխանիզմն է, երբ համայնքը Կառավարության հետ որոշակի ծրագիր է հաստատում և իրականացնում: Մյուս ծրագրերը համայնքի՝ հենց իրենց բյուջեներով, իրենց բյուջետային գործընթացների շրջանակներում իրականացվող ծրագիրն է: Անցյալ տարվանից մենք մասնակցային բյուջետավորման այս ծրագիրը ներառեցինք, որի իմաստը հետևյալն է, որ մի խողովակ, ենթակառուցվածք էլ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիների՝ ավելի անմիջական մասնակցությամբ այդ ամենը տեղի ունենա»:

 

Այս համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք նախորդ տարվա ծրագիրը մոնիտորինգ արվե՞լ է՝ այն իմաստով, որ հանրությունը որքանով է տեղեկացված, որ նման հնարավորություն ունի և ինչպես են իրականացվել նախորդ տարվա ծրագրերը:

 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ սա անկյունաքարային հարց է և համայնքային հանդիպումներ են տեղի ունեցել, համայնքի բնակիչներին մանրամասն տեղեկացվել է, թե ինչպես պետք է այդ ամենն իրականացվի: Վահե Հովհաննիսյանի խոսքով, համակարգը դեռ կատարյալ չէ, քանի որ առաջին անգամ անցած տարի է պիլոտային կարգով իրականացվել և պետք է շարունակաբար հղկվի և քաղաքացիներին ներգրավվածությունն ապահովվի: «Նաև նշեմ, որ բացի նրանից, որ քաղաքացիները, համայնքի բնակիչները ներկայացնում են ծրագրեր, նաև համայնքի բնակիչներն էլ քվեարկում են այդ ծրագրերի համար, այսինքն՝ ավագանին չի որոշում, համայնքի ղեկավարը չի որոշում, մենք չենք որոշում, համայնքի բնակիչներն են որոշում, թե որ ծրագիրն է ավելի լավ իրենց համայնքի համար»,-ասել է Ֆինանսների նախարարը:

 

Վարչապետը ևս մեկ անգամ թվարկել է այն համայնքները (Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ, Մասիս, Արաքս, Արմավիր, Խոյ, Գավառ, Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Ախուրյան, Գյումրի, Արենի, Եղեգիս, Ջերմուկ, Դիլիջան), որոնց Կառավարության կողմից 1 մլրդ դրամ և համայնքների կողմից 200 մլն դրամ է հատկացվում, որպեսզի այդ համայնքների բնակիչները հանդես գան նախաձեռնությամբ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում:

 

Համակարգի արդյունավետ գործարկման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային կոմունիկացիան: Վարչապետը նաև հանձնարարել է պատկան մարմիններին աուդիտի ենթարկել համայնքի բնակիչների կողմից ծրագրերի ներկայացման ընթացակարգը և ներկայացնել արդյունքները:

 

Որոշման շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են համակարգի արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ծրագիրը կարևորվել է նաև որպես առաջնորդության ձևավորման ինստիտուտ, ընդգծվել է աշակերտների և ուսանողների ներգրավվածության ապահովման կարևորությունը:

 

Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է 2018թ-ից ի վեր համայնքային բյուջեների աճին և նշել. «Մենք անընդհատ խոսում ենք պետական բյուջեի եկամուտների աճի մասին, բայց Հայաստանի Հանրապետությունում, բացի պետական բյուջեից, կան նաև համայնքային բյուջեներ: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել 2018թ. ի վեր Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեներում: Ճշգրիտ տեղի է ունեցել այն, ինչ պետական բյուջեում: Այսինքն՝ համայնքային բյուջեները 2018թ. ի վեր կրկնապատկվել է, աճը կազմել է 106 տոկոս, բացարձակ թվով համայնքային բյուջեները 136 մլրդ դրամով աճել են»: Վարչապետը նաև ներկայացրել է, որ 2018-2024թթ. արդյունքներով սուբվենցիոն ծրագրերով մարզերում ներդրվել է 113 մլրդ 722 մլն դրամ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փորձագետ. Առաջիկա 3-4 տարում Հայաստանի ֆոնդային բորսան արդեն կարող է համեմատվել եվրոպական բորսաների հետՓորձագետ. Առաջիկա 3-4 տարում Հայաստանի ֆոնդային բորսան արդեն կարող է համեմատվել եվրոպական բորսաների հետ
ԵԱԶԲ-ը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ՊՄԳ շուկայի զարգացման գործումԵԱԶԲ-ը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ՊՄԳ շուկայի զարգացման գործում
ԱՄԷ-ում բացվել է Made by Armenians-2025 ցուցահանդեսըԱՄԷ-ում բացվել է Made by Armenians-2025 ցուցահանդեսը
ՊԵԿ. Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համարՊԵԿ. Մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար
Դենիս Մանտուրով. ԵԱՏՄ երկրների ընկերություններն առաջնահերթություն կստանան ռուսական շուկա օտարերկրյա ընկերությունների վերադարձի դեպքումԴենիս Մանտուրով. ԵԱՏՄ երկրների ընկերություններն առաջնահերթություն կստանան ռուսական շուկա օտարերկրյա ընկերությունների վերադարձի դեպքում
Վարկի հակառակ կողմը․ ԶՊՄԿ գործադուլավորների բողոքի հետքերովՎարկի հակառակ կողմը․ ԶՊՄԿ գործադուլավորների բողոքի հետքերով
2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 5,9 տոկոս աճից հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հասել է 8,5 հազար դոլարի2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 5,9 տոկոս աճից հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հասել է 8,5 հազար դոլարի
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝  ըստ Global Finance ամսագրիԱմերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Բացառիկ առավելություններ բիզնեսի համար․ IDBank-ի նոր՝ Visa Signature Business քարտըԲացառիկ առավելություններ բիզնեսի համար․ IDBank-ի նոր՝ Visa Signature Business քարտը
Հայկական ԱԷԿ-ը հետաքրքրված է Շվեդիայի մասնագիտացված ընկերությունների հետ հարաբերությունների զարգացմամբՀայկական ԱԷԿ-ը հետաքրքրված է Շվեդիայի մասնագիտացված ընկերությունների հետ հարաբերությունների զարգացմամբ
Վերջին 7 տարիներին Հայաստանի կառավարությունը շուրջ 280 մլն դոլար է ուղղել սուբվենցիոն ծրագրերինՎերջին 7 տարիներին Հայաստանի կառավարությունը շուրջ 280 մլն դոլար է ուղղել սուբվենցիոն ծրագրերին
Հայաստանում մասնակցային բյուջետավորման ծրագիրը կընդգրկի ավելի շատ համայնքներՀայաստանում մասնակցային բյուջետավորման ծրագիրը կընդգրկի ավելի շատ համայնքներ
Կառավարությունը շուրջ 1,6 մլրդ դրամ է հատկացրել մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարությունն ավարտին հասցնելու համարԿառավարությունը շուրջ 1,6 մլրդ դրամ է հատկացրել մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարությունն ավարտին հասցնելու համար
ՊԵԿ նախագահը և Վրաստանի դեսպանը քննարկել են սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ անցակետ ստեղծելու ծրագրերըՊԵԿ նախագահը և Վրաստանի դեսպանը քննարկել են սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ անցակետ ստեղծելու ծրագրերը
Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթըՄեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը
Թռիչք գրքի թևերով. Բվիկն ու Իդրամը խթանում են սերը ընթերցանության հանդեպԹռիչք գրքի թևերով. Բվիկն ու Իդրամը խթանում են սերը ընթերցանության հանդեպ
Ակբա բանկը մեկնարկում է դրամային պարտատոմսերի միանգամից երկու  տեղաբաշխումԱկբա բանկը մեկնարկում է դրամային պարտատոմսերի միանգամից երկու  տեղաբաշխում
Եկամուտների համընդհանուր հայտարարագրում. այն, ինչ ստացվեց, ընդհանուր քիչ բան ունի մտածվածի հետ․Դավիթ ԱնանյանԵկամուտների համընդհանուր հայտարարագրում. այն, ինչ ստացվեց, ընդհանուր քիչ բան ունի մտածվածի հետ․Դավիթ Անանյան
Աբու Դաբիում կայացել է ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հանդիպումը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետԱբու Դաբիում կայացել է ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հանդիպումը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ
Երևանը կյանքի թանկությամբ առաջ է անցել տարածաշրջանի երկրներից և, նույնիսկ, Մոսկվայից՝ ըստ Numbeo-իԵրևանը կյանքի թանկությամբ առաջ է անցել տարածաշրջանի երկրներից և, նույնիսկ, Մոսկվայից՝ ըստ Numbeo-ի
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են ճանապարհաշինությանն ու ջրային համակարգին առնչվող ընթացիկ ծրագրերըՓոխվարչապետն ու ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են ճանապարհաշինությանն ու ջրային համակարգին առնչվող ընթացիկ ծրագրերը
«Վերին Լարս» անցակետում իրենց հերթին են սպասում  423 հայկական ավտոմեքենա«Վերին Լարս» անցակետում իրենց հերթին են սպասում  423 հայկական ավտոմեքենա
Օվերչուկը Կասպյան հնգյակի երկրներին առաջարկել է վերլուծել ԵԱՏՄ-ի հետ մերձեցումըՕվերչուկը Կասպյան հնգյակի երկրներին առաջարկել է վերլուծել ԵԱՏՄ-ի հետ մերձեցումը
ԶՊՄԿ-ն վերանայում է դրույքաչափերըԶՊՄԿ-ն վերանայում է դրույքաչափերը
Հայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերի շուրջՀայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերի շուրջ
Ռուսական փողերը հետ են գնում. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը  Աղասի ԹավադյանՌուսական փողերը հետ են գնում. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը Աղասի Թավադյան
Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններԿոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ
Արմեն Սիմոնյան. Արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերն առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներԱրմեն Սիմոնյան. Արտատարածքային «միջանցքի» տրամաբանություն ունեցող ծրագրերն առաջ տանելու փորձերն ունեն քողարկված օրակարգ և տարածքային նկրտումներ
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է պետական գանձարանի հաշվին ամբողջությամբ սուբսիդավորել 2025 թվականի գյուղատնտեսական տարվա ապահովագրավճարըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է պետական գանձարանի հաշվին ամբողջությամբ սուբսիդավորել 2025 թվականի գյուղատնտեսական տարվա ապահովագրավճարը
2025 թվականին Հայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայացվի Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում և Միացյալ Թագավորությունում2025 թվականին Հայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայացվի Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում և Միացյալ Թագավորությունում
Էկոնոմիկայի նախարարությունը 15 մլրդ դրամ կուղղի վերամշակող ձեռնարկությունների կողմից մաքսատուրքերի վճարման փոխհատուցմանը՝ ԵՄ և Միացյալ Թագավորություն արտահանելու համարԷկոնոմիկայի նախարարությունը 15 մլրդ դրամ կուղղի վերամշակող ձեռնարկությունների կողմից մաքսատուրքերի վճարման փոխհատուցմանը՝ ԵՄ և Միացյալ Թագավորություն արտահանելու համար
ԱԺ փոխնախագահ. կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համարԱԺ փոխնախագահ. կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի եւ տնտեսության զարգացման համար
Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համարԼարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
Փաշինյան․հունվարի 1-ից մինչ օրս սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվել է 1625 մարդՓաշինյան․հունվարի 1-ից մինչ օրս սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվել է 1625 մարդ
Արդյոք Հայաստանում կրթության և սպորտի բոլոր ծախսերը կարող են փոխհատուցվել «սոցիալական վարկ» ծրագրի շրջանակումԱրդյոք Հայաստանում կրթության և սպորտի բոլոր ծախսերը կարող են փոխհատուցվել «սոցիալական վարկ» ծրագրի շրջանակում
Կարող եք հանգիստ քնել, եթե չեք հայտարարագրել մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները. գրավոր ձևի պահպանում չի պահանջվում, հավաստիացրել են ՀՀ ֆինանսների նախարարությունումԿարող եք հանգիստ քնել, եթե չեք հայտարարագրել մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները. գրավոր ձևի պահպանում չի պահանջվում, հավաստիացրել են ՀՀ ֆինանսների նախարարությունում
Ինչու են փոխհատուցվում ատամնաբույժի, այլ ոչ թե ակնաբույժի, նյարդաբանի կամ էնդոկրինոլոգի ծառայությունները. պարզաբանում է ֆինանսների փոխնախարարըԻնչու են փոխհատուցվում ատամնաբույժի, այլ ոչ թե ակնաբույժի, նյարդաբանի կամ էնդոկրինոլոգի ծառայությունները. պարզաբանում է ֆինանսների փոխնախարարը
Հայաստանի ապահովագրական հատվածի շահույթը երկրորդ տարին անընդմեջ երկնիշ տեմպերով նվազում էՀայաստանի ապահովագրական հատվածի շահույթը երկրորդ տարին անընդմեջ երկնիշ տեմպերով նվազում է
Մխիթար Հայրապետյան. Հայաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում՝ հաղթահարելու տեղեկատվական անվտանգության ոլորտի մարտահրավերները  Մխիթար Հայրապետյան. Հայաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում՝ հաղթահարելու տեղեկատվական անվտանգության ոլորտի մարտահրավերները  
Մխիթար Հայրապետյանը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՄխիթար Հայրապետյանը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
2025 թվականի մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանը սպառել է Էլեկտրամոբիլների տարեկան անմաքս քվոտայի շուրջ 81%-ը՝ դիստրիբյուտորական պայմանագրեր չունեցող անձանց համար2025 թվականի մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանը սպառել է Էլեկտրամոբիլների տարեկան անմաքս քվոտայի շուրջ 81%-ը՝ դիստրիբյուտորական պայմանագրեր չունեցող անձանց համար
2025թ. փետրվարի 10-14-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում  դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել2025թ. փետրվարի 10-14-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում  դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայկական գինին առաջին անգամ ներկայացվել է Ֆրանսիայում կայացած Wine Paris 2025 մասնագիտացված ցուցահանդեսումՀայկական գինին առաջին անգամ ներկայացվել է Ֆրանսիայում կայացած Wine Paris 2025 մասնագիտացված ցուցահանդեսում
2024 թվականին Հայաստանի բնակչության թիվն աճել է, սակայն մուտքի-ելքի հաշվեկշիռը մնացել է բացասական2024 թվականին Հայաստանի բնակչության թիվն աճել է, սակայն մուտքի-ելքի հաշվեկշիռը մնացել է բացասական
ԿարդաLove 2024․ ԱրարատԲանկը գրքի փառատոնի գլխավոր հովանավորն էԿարդաLove 2024․ ԱրարատԲանկը գրքի փառատոնի գլխավոր հովանավորն է
Իշխանությունները ստում են. Թադևոս Ավետիսյանը՝ գույքահարկի բարձրացման մասինԻշխանությունները ստում են. Թադևոս Ավետիսյանը՝ գույքահարկի բարձրացման մասին
Հայաստանում առաջարկում են իսկական մրգային օղու արտադրության սուբսիդավորման ծրագիր ներդնելՀայաստանում առաջարկում են իսկական մրգային օղու արտադրության սուբսիդավորման ծրագիր ներդնել
ՊԵԿ-ը պարզաբանում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման կարգըՊԵԿ-ը պարզաբանում է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման կարգը
«Վերին Լարս» անցակետում Հայաստանից 324 բեռնատար է կուտակվել«Վերին Լարս» անցակետում Հայաստանից 324 բեռնատար է կուտակվել
Զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի համարԶեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի համար
Կառավարությունում քննարկվել է ՀԲ-ի հետ գործընկերության նոր՝ 2025-2029թթ. շրջանակային ծրագիրըԿառավարությունում քննարկվել է ՀԲ-ի հետ գործընկերության նոր՝ 2025-2029թթ. շրջանակային ծրագիրը
Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնովԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով
ԱրարատԲանկը կրկին արժանացել է Ria Money Transfer-ի «Տարվա գործընկեր» մրցանակինԱրարատԲանկը կրկին արժանացել է Ria Money Transfer-ի «Տարվա գործընկեր» մրցանակին
Կառավարությունը կողմնորոշվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների առնչությամբԿառավարությունը կողմնորոշվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների առնչությամբ
Ֆինանսների նախարարությունն օրենսդրությունը հարմարեցնում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումներինՖինանսների նախարարությունն օրենսդրությունը հարմարեցնում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ձևակերպումներին
Հայաստանն ու Հնդկաստանն ուսումնասիրում են համատեղ գիտահետազոտական մշակումների իրականացման հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանն ուսումնասիրում են համատեղ գիտահետազոտական մշակումների իրականացման հնարավորությունները
Հայաստանում մինչ օրս չկան էլեկտրասպառման օպտիմալ ծավալների վերաբերյալ հաշվարկներ, որոնց հիման վրա հնարավոր լիներ գեներացման օբյեկտներ կառուցել. փորձագետՀայաստանում մինչ օրս չկան էլեկտրասպառման օպտիմալ ծավալների վերաբերյալ հաշվարկներ, որոնց հիման վրա հնարավոր լիներ գեներացման օբյեկտներ կառուցել. փորձագետ
Հայաստանը կմիանա սևծովյան ավազանի երկրների զարգացման <Interreg Next> ծրագրին՝ 72 մլն 275 հազար եվրո բյուջեովՀայաստանը կմիանա սևծովյան ավազանի երկրների զարգացման ծրագրին՝ 72 մլն 275 հազար եվրո բյուջեով
2024 թվականն էլեկտրաէներգետիկայի ոլորտում արմատական բարեփոխումների տարի էր2024 թվականն էլեկտրաէներգետիկայի ոլորտում արմատական բարեփոխումների տարի էր
Հայաստանում արևային էներգետիկան և հիդրոէներգետիկան բազիսային դարձնելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա. ՎարդանյանՀայաստանում արևային էներգետիկան և հիդրոէներգետիկան բազիսային դարձնելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա. Վարդանյան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
21.02.2025
RUB4.46-0.01
USD394.41-0.90
EUR412.67-0.15
GBP498.770.09
CAD277.85-0.42
JPY26.23-0.11
CNY54.36-0.10
CHF438.670.36