Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 17-21-ն ամեն օր իրականացվել են դոլարային գործարքներ, և միայն երկու անգամ՝ ռուբլով: Եվրոյով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել։ Սակայն, չնայած շաբաթվա ընթացքում ռուբլով գործարքների հազվադեպ հայտնվելուն, դրանց ընդհանուր ծավալը միայն աննշան է զիջել դոլարային գործարքներին։ Արդյունքում՝ դոլարային գործարքների անկման շաբաթական միտումը պահպանվել է՝ տեմպերի 46%-ից մինչեւ 26% դանդաղմամբ, իսկ ռուբլով գործարքների աճն արագացել է 64%-ից մինչեւ 67%: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը ռուբլով գործարքների նկատմամբ ավելի է նվազել՝ 3-ից մինչեւ 1,2 անգամ։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (17-21.02.25-ը ' 10-14.02.25-ի համեմատ) դոլարի առքուվաճառքը նվազել է, իսկ եվրոյի և ռուբլու առքուվաճառքն աճել է։
Արդյունքում՝ ս.թ. փետրվարի 17-21-ն ընկած ժամանակահատվածում դրամը սկսել է արժևորվել դոլարի նկատմամբ' 396,8-ից մինչև 394 դրամ/1դոլար, տրամադրվելով արժևորման նաև եվրոյի նկատմամբ' 416-ից մինչև 413,5 դրամ/1եվրո, և շարունակելով թուլանալ ռուբլու նկատմամբ' 4,30-ից մինչև 4,38 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2024թ. փետրվարի 21-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 404,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 437 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,36 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին՝ ռուբլու նկատմամբ արժեզրկման պայմաններում։
![]() | 4.92 | 0.03 |
![]() | 384.44 | 0.16 |
![]() | 441.80 | -2.74 |
![]() | 516.61 | -4.36 |
![]() | 281.27 | -2.04 |
![]() | 26.54 | -0.02 |
![]() | 53.48 | -0.02 |
![]() | 470.32 | -2.76 |