Երկուշաբթի, 24 Փետրվարի 2025 19:49
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստանի դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Արմինֆո. Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։

 

Իրանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության ռազմավարական ուղղություններին, կարևորվել տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։

 

Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու փոխշահավետ գործընկերության խթանման անհրաժեշտությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։

 

ՀՀ դեսպանը և ԻԻՀ փոխնախագահը քննարկել են նաև Հայաստան-Իրան տնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ վերահաստատելով երկարաժամկետ ծրագրերի մշակման ու իրականացման կարևորությունը։