Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025 15:15
Նաիրա Բադալյան

Լիդիան Արմենիա-ն կառավարությունից կստանա մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք

Լիդիան Արմենիա-ն կառավարությունից կստանա մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք

Արմինֆո.Կառավարությունը փետրվարի 27-ի նիստում ընդունել է «Բյուջետային երաշխիք տրամադրելու մասին» որոշում՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:

 

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, ինչը կնպաստի ՀՀ տնտեսության դիմակայունության ամրապնդմանը, հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը, կնպաստի սահմանամերձ մարզի սոցիալ-տնտեսական ներուժի բացահայտմանը, ինչպես նաև միջնաժամկետում կապահովի պետական բյուջեի էական մուտքեր:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող ընկերության 100 տոկոս 5 000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5 % տոկոսին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը՝ որպես սեփականություն: Ըստ նախարարության գնահատականների՝ ծրագրի իրականացումը դրականորեն կանդրադառնա տեղական շուկայի զարգացման ու զբաղվածության մակարդակի վրա: Հանքի շահագործումը կենսական նշանակություն ունի ՀՀ տնտեսության զարգացման համար, իր մասշտաբի շնորհիվ կձևավորի առաջարկի և պահանջարկի կայուն արժեշղթաներ, ինչն էլ կնպաստի մակրոտնտեսական առավել կայուն և դինամիկ զարգացող միջավայր ձևավորելուն՝ ինչպես ուղղակիորեն պետական և համայնքային բյուջեներ տուրքերի, հարկերի, տեղական վճարների միջոցով մուտքերի ապահովման միջոցով, այնպես էլ իր շղթայական դրական ազդեցությունը կունենա պահանջարկի առաջացման միջոցով այլ տնտեսավարողների գործունեության վրա (մատակարարներ, լոգիստիկա և այլն):

 

Մասնավորապես, ընկերության կողմից որդեգրված համայնքների կայուն զարգացման քաղաքականության շրջանակում հանքի շահագործումը կբարձրացնի տեղական համայնքների բնակչության կյանքի մակարդակը և կխթանի ազդակիր համայնքներում տնտեսական զարգացումն ու դիվերսիֆիկացումը:

 

Ընկերության հավաստմամբ, ծրագրի շրջանակում շինարարությունն ու շահագործումն իրականացվելու է բնապահպանական, սոցիալական և կառավարման, ինչպես նաև առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ինչն իր ազդեցությունը կունենա հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի զարգացման վրա ևս: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացում իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա տարեկան շուրջ ՀՆԱ 1.0-1.5 տոկոսի չափով:

 

Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ: Բյուջետային երաշխիքի տրամադրման հետ կապված ռիսկերը քննարկելու նպատակով «Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ (BDO) իրականցրել է ընկերության ֆինանսական կենսունակության գնահատման ուսումնասիրություն: Կառավարությունը, համադրելով բյուջետային երաշխիքի տրամադրման պարագայում առկա ռիսկերը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված բյուջետային երաշխիքի տրամադրման դրական ազդեցությունը ՀՀ-ում հանքարդյունաբերության և սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ոսկու գները միջազգային շուկայում, նախաձեռնել է բյուջետային երաշխիքի տրամադրումը:

 

Հանքի շահագործման մեկնարկն ապահովելու համար ընկերության կողմից ՀՀ գործող բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով մշակվել է բյուջետային երաշխիքի տրամադրման Կառավարության որոշումը, որով առաջարկվում է նախատեսված պայմանները բավարարելու դեպքում, այն է՝ ընկերությանը ՀՀ-ում գործող բանկային համակարգից մինչև 5 տարի մարման ժամկետով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել մինչև 150,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք: Ընդ որում, որպես երաշխիքի թողարկման նախապայման նախատեսվում է, որ այն տրամադրվում է, եթե որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում ընկերությունը Ֆինանսների նախարարություն է ներկայացնում անկախ աուդիտորական կազմակերպության կողմից հաստատված ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական գնահատման հաշվետվություն, որով հաստատում է, որ երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու և երաշխիքը թողարկելու պահի դրությամբ չի գերազանցում ընկերության ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում ներառված հաշվեկշռային ակտիվների շուկայական արժեքի 20 տոկոսը:

Հոդվածներ նույն թեմայից
Ամուլսարի նախագծի ֆինանսավորմամբ հետաքրքրված են միաժամանակ մի քանի բանկեր
 Երեքշաբթի, 25 2025 Փետրվարի

Արմինֆո. Բացի հիմնական բանկից, որը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, մի քանի բանկեր ևս հայտարարել են նախագծի գործարկման համար լրացուցիչ վարկավորման տրամադրման նկատմամբ հետաքրքրության մասին: Այդ մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դենիել Ազատյանը։

Էկոնոմիկայի նախարարը լույս է տեսնում "Ամուլսարի թունելի" վերջում
 Հինգշաբթի, 6 2025 Փետրվարի

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրին առնչվող գործընթացն ակտիվ փուլում է։ Այդ մասին փետրվարի 6-ին ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Վարդան Ջհանյան. ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակը
 Երկուշաբթի, 27 2025 Հունվարի

Արմինֆո. Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը վստահ է, որ հզորությամբ ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ին' գործակալության խնդրանքով մեկնաբանելով Զանգեզուրի կոմբինատի բարձր ցուցանիշները, որը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը:

«Լիդիան Արմենիա». Ընդերքօգտագործման թույլտվությունները բողոքարկման ենթակա չեն
 Չորեքշաբթի, 22 2025 Հունվարի

Արմինֆո. «Լիդիան Արմենիային» տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ վկայակոչելով Վարչական դատարանի որոշումը։

Գևորգ Պապոյան. Ամուլսարի նախագծի գործարկումից հետո տնտեսությունը տարեկան լրացուցիչ 120 մլն դոլար կստանա՝ միայն հարկերի տեսքով
 Երկուշաբթի, 13 2025 Հունվարի

Արմինֆո.Ամուլսարի նախագծի գործարկումը տնտեսության աճը կսրբագրի դեպի վեր: Այդ մասին հունվարի 13-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

 Շաբաթ, 28 2024 Դեկտեմբերի

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 25 2024 Դեկտեմբերի

Արմինֆո.

ԵԱԶԲ. Ամուլսարի ոսկու հանքի կառուցման նախագծի ֆինանսավորման հայտը հետ է կանչվել
 Հինգշաբթի, 5 2024 Դեկտեմբերի

Արմինֆո. Ամուլսարի ոսկու հանքի կառուցման նախագծի ֆինանսավորման հայտը հետ է կանչվել: Այդ մասին դեկտեմբերի 5-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ ի պատասսխան հարցի, թե որ փուլում է այսօր գտնվում այդ նախագծին բանկի մասնակցության հարցը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
22.12.2025
RUB4.820.08
USD381.500.03
EUR447.610.64
GBP512.431.98
CAD277.090.52
JPY24.24-0.01
CNY54.210.03
CHF480.900.94