Ուրբաթ, 28 Փետրվարի 2025 12:17
Նաիրա Բադալյան

"Վերին Լարսը" բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

"Վերին Լարսը" բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

Արմինֆո.Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով փոխադրամիջոցների երթևեկությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել Է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

 

«Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: Այս պահին ճանապարհը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար», - պարզաբանել է նա։

 

Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։