Շաբաթ, 1 Մարտի 2025 12:08
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 24-28-ը և դոլարով, և ռուբլով գործարքները հայտնվել են անկման մեջ

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 24-28-ը և դոլարով, և ռուբլով գործարքները հայտնվել են անկման մեջ

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. փետրվարի 24-28-ը չորս անգամ իրականացվել են դոլարային, և նույնքան՝ ռուբլով գործարքներ։ Եվրոյով գործարքներ արտարժույթի միջբանկային շուկայում հայտնվել են միայն մեկ անգամ։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական թրենդը դանդաղել է՝ 26%-ից մինչև 10%, ինչին զուգընթաց ռուբլով գործարքների թրենդը 67% աճից շրջադարձ է կատարել դեպի 17% անկում։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ գրեթե չի փոխվել՝ 1,2 անգամից հասնելով 1,3 անգամի, ընդ որում, 8,6 անգամ գերազանցելով եվրոյով գործարքների ծավալը։

 

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (24-28.02.25-ը ' 17-21.02.25-ի համեմատ) դոլարի առքուվաճառքի միտումը հասել է աճի, եվրոյի առքուվաճառքը շարունակել է աճել, բայց արդեն՝ ավելի դանդաղ, իսկ ռուբլով գործարքներում առքի միտումը շրջադարձ է կատարել դեպի անկում ՝ վաճառքի աճի կտրուկ արագացմամբ ։

 

Արդյունքում՝ ս. թ. փետրվարի 24-28-ը դրամը դոլարի նկատմամբ "սառել է" 394 դրամ/1դոլար մակարդակում՝ շարունակելով ամրապնդվել եվրոյի նկատմամբ՝ 413,5-ից մինչև 412,5 դրամ/1եվրո, և պահպանելով ռուբլու նկատմամբ արժեզրկման տրամադրվածությունը՝ 4,38-ից մինչև 4,43 դրամ/1ռուբլի։ Մեկ տարի առաջ ՝ 2024թ. փետրվարի 28-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 404,8 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 439,3 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,39 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին՝ ռուբլու նկատմամբ արժեզրկման դեպքում։