
Արմինֆո. Հյուսիսային Օսիայում խստացվելու է "Վերին Լարս" անցակետում էլեկտրոնային հերթի նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին հաղորդել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն՝ իր տելեգրամ-ալիքում։
Նրա ասելով՝ որոշումն ընդունվել է Վլադիկավկազ- Վերին Լարս հատվածում երկու ուղղություններով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության բացման ֆոնին: "Հարցը պետք է լուծել "Ռոստրանսնադզոր"-ի հետ։ Յուրաքանչյուր ոք, ով կփորձի անցակետը հատել առանց թույլտվության, կտուգանվի եւ կուղարկվի ավտոկայանատեղի",-նշել է Մենյայլոն։
Հիշեցնենք, որ "Վերին Լարս" անցակետը Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է ։