Երեքշաբթի, 4 Մարտի 2025 19:32

Վճարե՛ք Իդրամով Երևան Մոլում և շահե՛ք idplus նվեր-քարտերից մեկը

Վճարե՛ք Իդրամով Երևան Մոլում և շահե՛ք idplus նվեր-քարտերից մեկը

Արմինֆո.Կանանց միամսյակը սարերի հետևում չէ, ու պարզ է, որ Իդրամն առանց անակնկալների չէր թողնի օգտատերերին։ Այս անգամ առաջարկը մշակվել է Երևան Մոլի հետ համատեղ։

Եվ այսպես, 2025թ․ մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի Երևան Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հնարավորություն կստանաք մասնակցելու գովազդային վիճակախաղի և շահելու idplus-ի նվեր-քարտեր։

Ինչպես մասնակցել՝

  • մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի Երևան Մոլի վաճառակետերում կատարեք միանվագ 10․000+ դրամի առնվազն 3 QR-վճարում Ձեր Idram&IDBank հավելվածով,
  • վճարումը հաստատող անդորրագրերով մոտեցեք Իդրամի՝ Երևան Մոլում տեղակայված ինֆորմացիոն տաղավար,
  • թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանեք թերթիկն ու շահեք 3․000 - 100․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։

Իդրամի տաղավարը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, այսինքն՝ խաղարկությանը կարելի է մասնակցել հենց այդ օրերին՝ անմիջապես այդ օրվա ընթացքում կատարված գնումների անդորրագրերով։