Չորեքշաբթի, 5 Մարտի 2025 12:47
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի առևտրային կետերում կաթնամթերքը պետք է տարբերվի գույնով

Հայաստանի առևտրային կետերում կաթնամթերքը պետք է տարբերվի գույնով

Արմինֆո.Հայաստանի առևտրային կետերում կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց կաթնամթերքը պետք է տարբերվի գույնով։ ՀՀ Ազգային ժողովի մարտի 5-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ են կատարվել "Առեւտրի եւ ծառայությունների մասին" օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի ասելով՝ հաճախ խանութների դարակներում կարելի է տեսնել փոխարինիչներով կաթնամթերք, որի համար սպառողներն ավելի շատ են վճարում, իսկ ավելի քիչ որակյալ արտադրանք են ստանում: Գնորդներին մոլորեցնելու հետ կապված հետագա գործընթացներից խուսափելու համար ՀՀ կառավարությունն առաջարկում է կաթնամթերքը մակնշել ըստ գույնի։ Մաքուր կաթնամթերքը պետք է ունենա կանաչ մակնշում, իսկ փոխարինիչներով մթերքները ՝ նարնջագույն։ Խանութները պետք է հետեւեն, որպեսզի այդ ապրանքները գտնվեն տարբեր դարակներում ՝ համապատասխան գույնով:

 

Փոխնախարարը նշել է, որ փոխարինիչներով կաթնամթերքը վտանգավոր չէ առողջության համար, սակայն այն չի կարող համարվել կաթնամթերք: Սույն պահանջը խախտելու համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ:

 

Սարգսյանը նաև հաղորդել է,  որ ներկայացված փաթեթն առևտրի օբյեկտների համար լրացուցիչ խնդիրներ չի առաջացնի, քանի որ դրանք արդեն ունեն համապատասխան տարածքներ: Իսկ կաթնամթերք արտադրողներին կամավոր հիմունքով հնարավորություն է տրվում պիտակների վրա նշել կաթնամթերք ՝ կաթնային ճարպի փոխարինիչներով և առանց դրանց ՝ ներկայացնելով իրենց արտադրանքի առավելությունը։

 

Փաթեթով առաջարկվում է նաև մսի իրացման հետ կապված խնդիրների լուծում։ Տվյալ տեսակի արտադրանքը վաճառելիս, որի սպանդն իրականավել է սպանդանոցներում, խանութների վաճառասեղանների տեսանելի մասում տեղադրել անասունների սպանդի ժամկետները, ծագման վայրը և անասնաբույժի եզրակացությունը՝ մսի որակի վերաբերյալ: Նոր կանոնների խախտումը կհանգեցնի վարչական տուգանքների: