Չորեքշաբթի, 5 Մարտի 2025 18:26
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի դեսպանն Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

Հայաստանի դեսպանն Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները

Արմինֆո. Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սայիդ Թավաքոլիի հետ։

 

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը էներգետիկ, մասնավորապես՝ գազային ոլորտում։

 

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «Գազ-էլեկտրաէներգիա» փոխանակման պայմանագրի իրականացման ընթացքից, ինչպես նաև նախանշել են համագործակցության հնարավոր այլ ուղղություններ։