Հինգշաբթի, 6 Մարտի 2025 11:07
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ամրապնդման հարցեր

Հայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ամրապնդման հարցեր

Արմինֆո. ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերի հետ:

 

Իրանում Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական փոխգործակցությանը, գոհունակությամբ արձանագրել ենթակառուցվածքային բնագավառում ընթացող համագործակցությունը:

 

Ընդգծելով էներգետիկ և այլ ոլորտներում փոխգործակցության նշանակությունը՝ դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Մոհաջերը կարևորել են երկուստեք առավելագույն ջանքերի գործադրումը՝ ընթացիկ նախագծերն ավարտին հասցնելու և նորերը նախանշելու ուղղությամբ: