Հինգշաբթի, 6 Մարտի 2025 16:48
Կարինա Մելիքյան

Հայաստանի բանկերը կրկին անցել են սպառողական վարկավորման՝ թուլացնելով տնտեսության ֆինանսավորումը

Հայաստանի բանկերը կրկին անցել են սպառողական վարկավորման՝ թուլացնելով տնտեսության ֆինանսավորումը

Արմինֆո.Հայաստանի բանկերը սկսել են ավելի դանդաղ ավելացնել տնտեսության վարկավորումը, փոխարենը, կրկնապատիկ թափով ավելացնելով սպառողական վարկավորումը։

 

Այսպես, տնտեսության մեջ վարկային ներդրումների աճը 2024 թվականին դանդաղել է 23%-ից մինչև 18%, ինչին զուգընթաց արագացել է մանրածախ վարկերի աճը՝ 18%-ից մինչև 33%։ Եվ, փաստորեն, հաշվետու տարում ընդհանուր վարկային պորտֆելի աճի դրայվերի էստաֆետը կորպորատիվ վարկավորումից անցել է մանրածախ վարկավորմանը։ Նման վարկային ակտիվության արդյունքում հաջողվել է ոչ միայն պահպանել այդ գծով եկամուտների երկնիշ աճը, այլև փոքր-ինչ արագացնել դրանց աճի տեմպերը, ինչն, իր հերթին, թույլ է տվել զուտ շահույթի տարեկան դինամիկան 11% անկումից հասցնել 61% լուրջ աճի և 2024 թվականի արդյունքներով ապահովել 915.8 մլն դոլարի ցուցանիշ։ Այդ մասին են վկայում հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և լրացուցիչ հարցված ցուցանիշների հիման վրա ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2024 թ.  վերլուծական տվյալները:

 

Ինչպես նշում են գործակալության վերլուծաբանները, հենց մանրածախ վարկավորման ավելի ուժեղ աջակցությունն է թույլ տվել ընդհանուր վարկային պորտֆելի տարեկան աճի  արագացում՝ 18 տոկոսից մինչեւ 22 տոկոս: Այս տեմպը կարող էր ավելի բարձր լինել, եթե չլիներ միջբանկային վարկերի ծավալի կրճատումը և տնտեսության վարկավորման աճի որոշակի արգելակումը։ Արդյունքում՝ վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 17.7 մլրդ դոլարի, որի 51%-ը կամ 9 մլրդ դոլար բաժին է ընկել կորպորատիվ վարկերին, ավելի քան 43% կամ 7.6 մլրդ դոլար' մանրածախ վարկերին, եւ 6% կամ 1.1 մլրդ դոլար' միջբանկային վարկերին/ավանդներին:

 

Համախառն բանկային ակտիվները հասել են 27.8 մլրդ դոլարի' տարեկան կտրվածքով աճի կտրուկ արագացմամբ՝ 9.4%-ից մինչև 20%, ինչը բխել է ոչ միայն վարկավորման ակտիվությունից, այլև հետագա հիմնական հոդվածների դինամիկայի արտահայտված բարելավումից. Արժեթղթերում ներդրումներ' 3.5% անկումից մինչեւ 18.2% աճ (մինչև 5.2 մլրդ դոլար), մնացորդները ՀՀ ԿԲ թղթակցային հաշիվներում' 24.3% անկումից մինչեւ 22.3% աճ (մինչև 2.2 մլրդ դոլար), մնացորդները ՀՀ ԿԲ - ում' բանկային նոստրո-հաշիվներում՝  3%- անկումից մինչեւ 11% աճ (մինչև 759.6 մլն դոլար), կանխիկ դրամական միջոցները՝ 5.4%-անոց անկումից մինչեւ 10% աճ (մինչև 590.9 մլն դոլար): Եվ միայն ոչ գերիշխող ակտիվների գծով դիտվել է տարեկան աճի արգելակում. առարկայազուրկ մետաղական հաշիվների մնացորդները՝ 3,8 անգամից մինչև 3% (մինչև 2 մլն դոլար), և հիմնական միջոցները՝ 11% - ից մինչև 8% (մինչև 537.1 մլն դոլար)։