Արմինֆո. Team Telecom Armenia-ն իր պաշտոնական գործընկեր Honor ընկերության հետ համագործակցությամբ հանդես է գալիս բացառիկ առաջարկով։
Գարնանային տոներին ընդառաջ հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու այս տարվա արտադրության նորագույն Honor X8c սմարթֆոնը և ստանալ բազմաֆունկցիոնալ Honor Choice Watch 2i սմարթ ժամացույց, հատուկ հեռախոսահամար, Team Tok փաթեթ՝ 1 ամսով և 100 ԳԲ ինտերնետ, որը կարելի է օգտագործել 6 ամսվա ընթացքում:
Գարնանային եղանակի թրենդային Honor X8c սմարթֆոնն ունի էլեգանտ ու տարբերվող դիզայն, հզոր մարտկոց և տեսախցիկ ու վառ էկրան։ Սմարթֆոնը հասանելի է երեք երանգով՝ սպիտակ, կանաչ ու սև:
Հեռախոսը և՛ կանխիկ, և՛ ապառիկ հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից` ամսական սկսած 1670 դրամից։
Առաջարկը գործում է 01.03.25թ.-15.04.25թ. ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
![]() | 4.78 | 0.02 |
![]() | 390.90 | -0.04 |
![]() | 444.61 | 0.66 |
![]() | 519.04 | 2.22 |
![]() | 282.10 | 0.71 |
![]() | 27.46 | 0.04 |
![]() | 53.53 | -0.02 |
![]() | 477.52 | -0.75 |