
Արմինֆո.Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել՝ հունվարին ընդհանուր ծավալով կազմելով 22% կամ 305.4 մլն դոլար (մեկ տարի առաջվա 52.4% - ի կամ 1.2 մլրդ դոլարի դիմաց)։ Մասնավորապես, 2025 թվականի հունվարին թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման և արտահանման մասնաբաժինը նվազել է, համապատասխանաբար, մինչև 15% և 36% (2024 թվականի նույն ժամանակահատվածի 46%-ից և 62%-ից)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները
