Արմինֆո.Արդարադատության նախարարությունը մի աբսուրդ օրենսդրական նախագիծ է առաջարկում, որը խախտում է անմեղության կանխավարկածի սկզբունքը: Այսպիսի տեսակետ է հայտնել սոցցանցում "Մանթաշյանց" գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության նախաձեռնած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծին։
Նշենք, որ փաստաթղթին կից հիմնավորման համաձայն, ԱՆ-ը, մասնավորապես, առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որի համաձայն, վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ մինչև այդ գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
«Արդարադատության նախարարությունը մի աբսուրդ օրենսդրական նախագիծ է առաջարկում, ըստ որի, եթե անհատի կամ բիզնեսի վրա ակտ են գրում, ապա այդ ակտի վիճակրկումը չի կասեցնելու դրա վճարումը։
Այսինքն, եթե ՊԵԿ տեսուչներն եկան ասեցին դուք 800 միլիոն դրամ հարկ չեք վճարել, իսկ դուք դրա հետ համաձայն չեք ու դիմում եք դատարան՝ ապա դատարան դիմելը չի խանգարելու ձեր վճարմանը։
Օրենսդական առաջարկն աբսուրդ է մի քանի պատճառով։
1. ՊԵԿ-ի տեսուչները շատ թույլ են գրագիտությունից ու պրոֆեսիոնալիզմից, ինչն արտահայտվում է նրանով, որ դատական գործերի մոտ 80 տոկոսը ՊԵԿ-ը պարտվում է։
2019 թվականից մինչև 2024 թվական ՊԵԿ-ի դեմ ստացվել է 10 779 հայցադիմում, որից 7 163-ը ՊԵԿ-ը պարտվել է։ Ստացվում է ՊԵԿ-ի անգրագիտության ու սխալ որոշումների համար պատասխան են տալու բիզնեսները։
2. Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինում տևում է երկու տարուց ավելի, հետևաբար սխալ որոշումների դեպքում քաղաքացին կամ բիզնեսը անարդար ձևավ միջինում երկու տարի զրկվելու տուգանքի չափսով իր միջոցները տնօրինելու հնարավորությունից, ինչը բնականաբար ազդելու է տնտեսական արդյունավետության վրա, որոշ դեպքերում բերելով բիզնեսի սննկացմանը։
3. Խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Եթե ստիպում ենք անհատին կամ կազմակերպությանը վճարել տուգանքը, ինչն է՝ պատժել, մինչև դատարանի որոշումը, դա անմեղության կանխավարկածի լուրջ խախտում է, իր բոլոր բացասական հետևանքներով։ Հուսանք սենց վտանգավոր թյուրիմացությունները իդրաֆթից առաջ չեն գնա», - գրել է Միրաքյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ փորձագետները մտահոգություն էին հայտնել այդ օրինագծի վերաբերյալ։ Դա ակնհայտորեն կասահմանադրական օրինագիծ չէ. այն ընդունելու դեպքում քաղաքացիները կամ, ընդհանրապես, կդադարեն դիմել վարչական դատարաններ, կամ ստիպված կլինեն տարիներ շարունակ սպասել իրենց նկատմամբ ապօրինի կիրառված տուգանքի գումարի վերադարձին", - սոցցանցում գրել է սահմանադրական և վարչական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանը։ "Այդ նախագիծն իսկապես կարևոր հարցեր է բարձրացնում անհատի իրավունքների պաշտպանության և սահմանադրության խախտումների վերաբերյալ", - իր հերթին՝ նշել է հարկային փորձագետ, Փոքր և միջին ձեռնարկատերերի ասոցիացիայի խորհրդի անդամ Տիգրան Քեյանը: Այն փաստը, որ վարչական տուգանքը պետք է վճարվի՝ անկախ բողոքարկումից, նշանակում է, որ խաթարվում է քաղաքացիների ՝ վարչական ակտերը բողոքարկելու և ապօրինի որոշումներից պաշտպանվելու իրավունքը: "Հատկապես, երբ խոսքը վերաբերում է տուգանքների չափին և օրինականությանը, այս օրինագիծը քաղաքացիների համար կարող է դառնալ արդարադատությունից խուսափելու միջոց", - հավելել է նա: