Արմինֆո.Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում սույն թվականի մարտի 29-ին կայանալու է թվով երկրորդ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որի գլխավոր հովանավորներն այս տարի Idram և IDBank ընկերություններն են՝ «Մի դրամի ուժ»-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրով։
Նախաձեռնության հեղինակը «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «ԴեմԱռԴեմ» ֆորումին միանալու առաջարկին Idram և IDBank ընկերությունները միացել են առանց երկմտելու, քանի որ լիովին կիսում ենք ֆորումի օրակարգը: Շատ ուրախ ենք մեր ներդրումն ունենալ մարզերի երիտասարդությանը մոտիվացնող և ուժեղացնող այս նախագծում, ու պետք է նշեմ, որ բացի ֆինանսական բաղադրիչից, ֆորումին միացել ենք նաև կրթական նախագծով, որն իրենից վեբինարների շարք է ներկայացնում և կոչված է պատանիների շրջանում ֆինանսական գրագիտության հանրահռչակմանը»։
Ֆորումի մասնակցությունն այս տարի բացառապես տոմսերով է, որոնք ունեն խորհրդանշական գին՝ ընդամենը 1 դրամ։ Կազմակերպիչներն այսկերպ նպատակ ունեն ցույց տալու, թե որքան կարևոր ու մեծ ուժ կարող են դառնալ մեկ դրամները, երբ համատեղվում են․ չէ՞ որ IDBank-ն ու Idram Payment System-ը յուրաքանչյուր վճարումից իրենց սեփական միջոցներից մեկ դրամ են հատկացնում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։
Ի դեպ, Ֆորումի մասնակցության տոմսը կարող եք ձեռք բերել Idram և Idram Junior հավելվածներով։ Գրանցվելուց ու տոմս գնելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք QR կոդ, որի շնորհիվ կկարողանաք մասնակցել ֆորումին։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։