Հինգշաբթի, 13 Մարտի 2025 14:07
Նաիրա Բադալյան

Հայաստանի կառավարությունը կաջակցի ագրոապահովագրության ծրագրին։ Միջոցները, ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, ժամանակավոր բնույթ են կրում

Հայաստանի կառավարությունը կաջակցի ագրոապահովագրության ծրագրին։ Միջոցները, ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, ժամանակավոր բնույթ են կրում

Արմինֆո. Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է որոշում՝ ընթացիկ տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու և տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին ապահովագրության ոլորտում աջակցություն տրամադրելու նպատակով:

 

Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրությունում, հաշվի առնելով ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, որոշմամբ առաջարկվում է 2025 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումը ամբողջությամբ իրականացնել Կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։ Որոշմամբ՝ գյուղատնտեսական ընթացիկ տարվա համար, առաջարկվում է, որ պետությունը աջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ նաև աջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով: 2025 թ. համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը կփոխհատուցվի նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Ըստ հիմնավորման՝ 2023 թ. ապահովագրվել է 13 մշակաբույս 4 ռիսկերից՝ 11662 հա: 2023 թ. ապահովագրավճարը կազմել է 1.8 մլրդ դրամ, տրամադրվել է 2.7 մլրդ դրամի փոխհատուցում: 2024, 2023 թթ. գրանցված բարձր վնասաբերությամբ պայմանավորված վերաապահովագրական ընկերությունը դուրս եկավ հայկական շուկայից և ապահովագրական ընկերությունների ռիսկերը մեղմելու նպատակով՝ այդ գործառույթը ստանձնեց ՀՀ Կառավարությունը, որն իր միջոցների հաշվին իրականացրել է նաև ապահովագրավճարի սուբսիդավորումը։ Իրավիճակով պայմանավորված՝ 2024 թ. ապահովագրվել են դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ` կարկուտ ռիսկից, հացահատիկային մշակաբույսերը (ցորեն/գարի/վարսակ)՝ երաշտ ռիսկից։ 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 27 ապահովագրական պայմանագիր, համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 21.9 մլն դրամ։ Կնքված պայմանագրերի արդյունքում ապահովագրված այգիների և ցանքատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 247 հա։

 

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, վերջին 2 տարում իրականացվող գործընթացները ժամանակավոր լուծումներ են, և Կառավարությունը շատ վճռական է տրամադրված՝ հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնելու, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերում, այլև՝ զուգահեռ ենթակառուցվածքներին:

 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է գյուղացիական ապահովագրավճարներից օգտվող անբարեխիղճ տնտեսվարողների մասին. «Ինչ-որ բանաձևեր են գտնվում, - եթե ճիշտ է այս տեղեկատվությունը, - որի արդյունքում ստացվում է, որ մեխանիզմ է ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել, բերք ստանալն է նպատակը, այլ՝ հողն ապահովագրելը, ապահովագրավճար ստանալը»:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսական ապահովագրության թեման գաղափարախոսական հարց է. «Երբ գործիքը ստեղծվում է, մենք պետք է ջանք գործադրենք, որ մեր սիրելի քաղաքացիները հասկանան, որ դա իրենց համար է: Մենք անընդհատ այստեղ այդ խնդիրն ենք ունենում: Երբ մենք բարի նպատակադրումներով բարեփոխումներ ենք անում, հետո ստիպված ենք լինում հետ պտտել այդ բարեփոխումները մի պարզ պատճառով՝ ստացվում է, որ միտումներ կան, որ այդ բարեփոխումներն օգտագործվում են ոչ թե զարգանալու, այլ այս պահին ինչ-որ փոքր և կարճաժամկետ օգուտ ստանալու համար: Երբ մենք գաղափարախոսական հատվածում, այդ թվում՝ Իրական Հայաստանի գաղափարախոսական հատվածում, խոսում ենք հոգատար հանրության մասին, այս հոգատար հանրության ատրիբուտներից մեկը դա է՝ երբ ճանապարհ ենք սարքում, հաջորդ շաբաթվա առաջին գործը չլինի, որ այդ ճանապարհի վրայով մի հատ խողովակ քաշենք՝ ասֆալտը քանդելով: Կամ երբ միկրոձեռնարկատիրության համակարգ է ներդրվում, առաջին միտքը չլինի՝ ընկերությունը կիսենք յոթ մասի: Սա իրականում խորը ֆունդամենտալ, սոցիալ-հոգեբանական պրոբլեմ է: Այստեղ էլ իմ եզրակացությունը միանշանակ է՝ քաղաքացու ընկալումը սեփական պետությանը որպես օտար մի մարմնի»:

 

Երկրի ղեկավարը հավելել է՝ ներկայումս փորձ է արվում գյուղապահովագրական համակարգը ՀՀ-ում փրկել. «Ինչո՞ւ ենք ուզում փրկել, որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ պրոցեսների: Պարզվում է՝ տեղեր կան, որ մարդիկ գիտեն, որ ամեն տարի այդտեղ կարկուտ է գալիս, ապահովագրում են, հատուկ այդտեղ, որ նախկին 20 տարում ոչինչ չէին արել, տանում, ինչ-որ բան են ցանում ու նստած սպասում են, որ կարկուտը գա, գնան ապահովագրությունը ստանան»:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա սոցիալ-հոգեբանական, կրթական խնդիր է, աշխատանքի, պետության, բարեփոխման նկատմամբ վերաբերմունքի խնդիր է. «Սա լուրջ խնդիր է, որի հետ մենք պետք է առնչվենք, մարդկանց հետ խոսենք»:

 

Վարչապետն ընդգծել է՝ պետք է անել հնարավորը, որպեսզի համակարգը կայանա, ծառայի իր նպատակին և լինի մաքսիմալ արդյունավետ. «Պետք է կարողությունները զարգացնել, այդ թվում՝ նախարարության, պետական կառավարման համակարգի: Պետք է իրականացնել թվայնացում, այդ թվում՝ թվային հարթակում մեր հողերի կատեգորիաները, դրանց մասին տվյալները լրացնել»:

 

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.12.2025
RUB4.980.01
USD381.550.05
EUR444.540.09
GBP508.19-0.62
CAD276.012.44
JPY24.54-0.05
CNY53.980.01
CHF474.45-0.70