
Արմինֆո. Կոնվերս Բանկը կրկին վերահաստատել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը՝ վեցերորդ անգամ լավագույնը ճանաչվելով հեղինակավոր Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում:
Մրցանակաբաշխությունն իրականացվել է Ամստերդամում՝ «BAFT Europe Bank-2025» համաժողովի շրջանակում, որտեղ Կոնվերս Բանկը ներկայացրել է Բանկի Ֆինանսական տնօրեն, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հրանտ Հակոբյանը։
Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, նշել է. «Մեզ համար պատվավոր և պարտավորեցնող է առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի ջանքերին տրված այս բարձր գնահատականը: Այն ոչ միայն վկայում է ոլորտում հաջողությունների, արդյունավետության մասին, այլև մղում է նորարարական լուծումների, շարունակական զարգացումների, որոնք թույլ կտան այսուհետ ևս պահպանել առաջատարի դիրքերը առևտրի ֆինանսավորման ոլորտում»:
Կոնվերս Բանկը Հայաստանում առևտրի ֆինանսավորման ընդգրկուն ծառայություններ առաջարկող ֆինանսական հաստատություն է: Այն կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչև առևտրի ֆինանսավորման գործիքների ու վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
RUB | 4.99 | 0.10 |
USD | 379.08 | -0.06 |
EUR | 443.26 | -0.56 |
GBP | 509.71 | 1.47 |
CAD | 274.24 | 0.24 |
JPY | 23.90 | -0.09 |
CNY | 54.34 | -0.10 |
CHF | 477.79 | -0.80 |

