Ուրբաթ, 14 Մարտի 2025 12:25
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Վիետնամը քննարկել են փոխադարձ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները

Հայաստանն ու Վիետնամը քննարկել են փոխադարձ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները

Արմինֆո. Մարտի 13-ին Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանն ընդունել է «Satguru» զբոսաշրջային ընկերության գլխավոր տնօրեն Դիպակ Սինգհին։

Վիետնամում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Դիպակ Սինգհը ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային համագործակցության փորձը և հետաքրքրվածությունը Հայաստանի զբոսաշրջային շուկայի նկատմամբ։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև զբոսաշրջության խթանման հնարավորությունները, գործակցության հեռանկարները, ինչպես նաև ուղիղ հաղորդակցության ու համատեղ ծրագրերի իրականացման ուղիները։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել շփումները՝ համատեղ նախագծերի իրականացման նպատակով։