Ուրբաթ, 14 Մարտի 2025 17:00
Նաիրա Բադալյան

Որակի ստանդարտներին չհամապատասխանող հայկական արտադրողը պետք է դուրս գա շուկայից․ Փաշինյան

Որակի ստանդարտներին չհամապատասխանող հայկական արտադրողը պետք է դուրս գա շուկայից․ Փաշինյան

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն, միջոցառումն իրականացվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Այն կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության» ծրագրի շրջանակներում։

Ելույթներով հանդես են եկել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում գոհունակություն է հայտնել, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: «Դրանցից առաջինը, թե ուր պիտի դիմի Հայաստանի քաղաքացին սպառողի իր իրավունքների ոտնահարման դեպքում և երկրորդը՝ ինչպես պետք է դիմի: Ուրախ եմ, որ թվային մոդուլ է ներդրվում, որտեղ քաղաքացին կարող է իրավունքների պաշտպանության համար դիմել առցանց, այսինքն՝ առանց տնից դուրս գալու: Իհարկե, կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին մենք աշխատել ենք թեմայի վրա և փորձել ոչ միայն օրենքով սահմանված իրավունքների վերարձանագրում անել, այլև այդ իրավունքներն իրականության մեջ կիրառելու կոնկրետ մեխանիզմներ ստեղծել քաղաքացիների համար։ Ուրախ եմ արձանագրել, որ նոր կարգավորումների ներքո նաև քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները կոնկրետ մեխանիզմներով շատ կոնկրետ դերակատարում են ունենալու այդ ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու համար»,- ասել է վարչապետը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն սպառողների, այլև ընդհանրապես՝ երկրի և տնտեսության համար, որովհետև, սպառողների իրավունքների պաշտպանության որակը շատ կարևոր ցուցիչ է երկրի կյանքի և իրավակարգի որակի համար: «Քաղաքացիները պետք է հստակ պատկերացում ունենան, թե հռչակված հնարավորություններն ինչպես պետք է իրենք կիրառեն և ինչպես դա պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների։ Ցանկացած բիզնեսի համար սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքն արդեն որակի նշան է, որը իհարկե, շատ լուրջ մրցակցային առավելություն է ստեղծում և արդարացված նրանց նկատմամբ, ովքեր առանձնապես հոգ չեն տանում սպառողների իրավունքների պաշտպանության համար:

Ուզում եմ ընդգծել նաև սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության դաշտի քաղաքական նշանակությունը, որովհետև ի վերջո սպառող լինելը նույնպես ընտրություն է, ամենօրյա ընտրություն, ինչպես որպես քաղաքացի՝ մարդը ՏԻՄ կամ համապետական ընտրությունների ժամանակ քվեարկություն է անում այս կամ այն քաղաքական ուժի օգտին, այնպես էլ իր ամենօրյա գործունեության ընթացքում քվեարկություն է անում այս կամ այն ապրանքանիշի օգտին, այս կամ այն ծառայության օգտին: Եվ սա նույնպես տնտեսության մեջ ճիշտ խթաններ դնելու և ճիշտ մոտիվացիաներ ձևավորելու շատ կարևոր մեխանիզմ է, ինչը նաև կարծում եմ՝ էական է տնտեսական զարգացումը և արդյունավետ կառավարումը մասնավոր հատվածում խթանելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, մրցակցության կարևորագույն նպատակներից մեկը նաև այն է, որ դաշտն ինչ-որ առումով ինքնակարգավորվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության պարտականությունն է հնարավորինս բարենպաստ, արդար, հավասար դաշտ ստեղծել, սակայն ռիսկի ընկալման բացակայությունը, ըստ վարչապետի, տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկն է. երբ տնտեսվարողին կամ անհատին կարող է թվալ, թե առաջին հերթին իր պարտքը չէ իր հաջողությունն ապահովելը: «Սա շատ կարևոր նրբություն է, որը կապ ունի ուղիղ սպառողների իրավունքների պաշտպանության հետ, որովհետև այո, այն բիզնեսը, որը բավարար հարգանք չունի սպառողի նկատմամբ, սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ, այդ բիզնեսն արդյունքում պետք է գոյություն չունենա հենց քաղաքացու քվեարկության արդյունքում։ Բայց մյուս կողմից՝ մենք պետք է նաև այս ազդակները տանք և՛ հանրությանը, և՛ տնտեսվարողներին՝ ինչո՞ւ ենք այսօր այս պատկառելի լսարանով հավաքվել և այս թեմաները քննարկում. մի նպատակի համար՝ հստակ ուղերձ հղելու, որ այո՛, սպառողի իրավունքները՝ որպես մարդու, քաղաքացու անօտարելի իրավունք, Կառավարության, մեր միջազգային գործընկերների, օրենսդիր իշխանության, պետական մարմինների ուշադրության կենտրոնում է»,- նշել է վարչապետը:

Խոսելով սննդի արտադրության և սպառման բնագավառում իրականացվող աշխատանքների մասին, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի բոլոր ապրանքները համարժեք լինեն իրենց ստանդարտով, որակական չափանիշով արտահանման համար նախատեսված ապրանքների որակին. «Սա է նաև միջազգային գործընկերների հետ մեր համագործակցության, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ մեր համագործակցության կարևոր թեմաներից մեկը, որ կարողանանք քայլ-քայլ նաև մեր աջակցության ծրագրերով, կարգավորումներով, բայց նաև սպառողների իրավունքների պաշտպանության հարթակ ձևավորելով և սպառողների ակտիվությունը խթանելով այնպես անել, որ մեր շուկայից քայլ-քայլ այդ արտահանման ստանդարտին չհամապատասխանող ապրանքներն ուղղակի դուրս գան, ուղղակի գոյություն չունենան ոչ թե այն պատճառով, որ Կառավարությունն արհեստական արգելի դրանց արտադրությունը, չնայած անվտանգության սպառնալիքի պարագայում՝ դա էլ պետք է արվի, բայց քաղաքացիներն իրենց քվեարկությամբ, իրենց ընտրությամբ այդ որոշումները կայացնեն»:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է. «Մենք, այո՛, բոլոր տնտեսվարողներին պետք է օգնենք, որ նրանք բարձրացնեն իրենց որակը, ավելի համապատասխանեն սպառողների իրավունքների պաշտպանությանը, սպառողներն ավելի ակտիվ լինեն, ավելի պահանջկոտ լինեն, բայց մյուս կողմից՝ նրանք, ովքեր այդ ստանդարտներին չեն համապատասխանում, պետք է դուրս գան շուկայից՝ այդ տեղն ազատելով ավելի բարձր ստանդարտներով աշխատող ընկերությունների, ծառայությունների, արտադրությունների և ընդհանրապես՝ տնտեսվարման համար»։

Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է այս օրը և նշել, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության, օրենսդիր իշխանության, պետական մարմինների և մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգըՊԵԿ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգը
ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ մտադիր է Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների համար կլիմայի փոփոխությանը ադապտացման ներդրումային ծրագիր մշակելՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ մտադիր է Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների համար կլիմայի փոփոխությանը ադապտացման ներդրումային ծրագիր մշակել
Որակի ստանդարտներին չհամապատասխանող հայկական արտադրողը պետք է դուրս գա շուկայից․ ՓաշինյանՈրակի ստանդարտներին չհամապատասխանող հայկական արտադրողը պետք է դուրս գա շուկայից․ Փաշինյան
Team-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնիTeam-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել
Քաղաքապետի մամուլի քարտուղարը նշել է Պետական հետաքրքրությունների հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի ձախողման պատճառներըՔաղաքապետի մամուլի քարտուղարը նշել է Պետական հետաքրքրությունների հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի ձախողման պատճառները
Հայաստանն ու Վիետնամը քննարկել են փոխադարձ զբոսաշրջության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Վիետնամը քննարկել են փոխադարձ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանն ու Էստոնիան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր
4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է
Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտումԿոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտում
Կառավարությունը մերժել է Կառավարությունը մերժել է "Հայաստան" խմբակցության առաջարկը՝ սահմանել, որ նվազագույն կենսաթոշակը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի ամսական արժեքից
Հայաստանի կառավարությունը կաջակցի ագրոապահովագրության ծրագրին։ Միջոցները, ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, ժամանակավոր բնույթ են կրումՀայաստանի կառավարությունը կաջակցի ագրոապահովագրության ծրագրին։ Միջոցները, ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, ժամանակավոր բնույթ են կրում
Հայաստանի թիրախային համայնքներում կբարելավվեն էկոտուրիզմի ենթակառուցվածքներըՀայաստանի թիրախային համայնքներում կբարելավվեն էկոտուրիզմի ենթակառուցվածքները
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կոչ է արել ձեռնպահ մնալ անշարժ գույքի հարկի հետագա բարձրացումից, իշխանությունները մերժել ենՀայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կոչ է արել ձեռնպահ մնալ անշարժ գույքի հարկի հետագա բարձրացումից, իշխանությունները մերժել են
Չեղարկում չի լինի. Հայաստանի կառավարությունը մերժել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրումից հրաժարվելու ընդդիմության առաջարկըՉեղարկում չի լինի. Հայաստանի կառավարությունը մերժել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրումից հրաժարվելու ընդդիմության առաջարկը
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսական աճը մոտեցել է հավասարակշռված դինամիկայինԵԱԶԲ. Հայաստանի տնտեսական աճը մոտեցել է հավասարակշռված դինամիկային
Ասիական զարգացման բանկը պատրաստ է աջակցել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցումԱսիական զարգացման բանկը պատրաստ է աջակցել Հայաստանին COP-17-ի անցկացման հարցում
Էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի շինարարների միությունը և Կառուցապատողների հայկական ասոցիացիան հայտարարել են համագործակցության մասինԷկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի շինարարների միությունը և Կառուցապատողների հայկական ասոցիացիան հայտարարել են համագործակցության մասին
Ամռանը Լոռու մարզում կբացվի Հայաստանում առաջին գիտաարտադրական և կրթական կենտրոնը մեղվաբույծների համարԱմռանը Լոռու մարզում կբացվի Հայաստանում առաջին գիտաարտադրական և կրթական կենտրոնը մեղվաբույծների համար
Հայաստանը տնտեսական ազատությամբ Հայաստանը տնտեսական ազատությամբ "հիմնականում ազատ" երկրների խմբից տեղափոխվել է "չափավոր ազատ" երկրների խումբ
Տարեսկզբից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը նվազում էՏարեսկզբից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը նվազում է
Կառավարությունը, որպես Կառավարությունը, որպես "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ի 20% բաժնետեր, ստացել է 2 մլրդ դրամի շահաբաժին
ԵԱՏՄ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի իրականացման համարԵԱՏՄ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի իրականացման համար
ԵՏՀ նախարար. ԵԱՏՄ-ում նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերն առաջ են ընթանումԵՏՀ նախարար. ԵԱՏՄ-ում նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերն առաջ են ընթանում
Պատգամավոր. Հարկային նոր դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է կամ ՓՄՁ ոլորտի կրճատման, կամ ոլորտում ստվերի ավելացմանՊատգամավոր. Հարկային նոր դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է կամ ՓՄՁ ոլորտի կրճատման, կամ ոլորտում ստվերի ավելացման
Դեմ Առ Դեմ՝ Մի դրամի ուժի հետ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին մնացել են հաշված օրերԴեմ Առ Դեմ՝ Մի դրամի ուժի հետ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին մնացել են հաշված օրեր
Արագ ախտորոշում և ժամանակակից սարքավորումներով ակնաբուժություն՝ «Վիժնմեդում»Արագ ախտորոշում և ժամանակակից սարքավորումներով ակնաբուժություն՝ «Վիժնմեդում»
Ներդրումային ընկերությունները Հայաստանի կապիտալի շուկային աջակցության պետական ծրագրի բարելավման անհրաժեշտություն են տեսնումՆերդրումային ընկերությունները Հայաստանի կապիտալի շուկային աջակցության պետական ծրագրի բարելավման անհրաժեշտություն են տեսնում
Սամարայի միջազգային օդանավակայանն ընդունել է Երևանից Մոսկվա մեկնող չվերթըՍամարայի միջազգային օդանավակայանն ընդունել է Երևանից Մոսկվա մեկնող չվերթը
ՏԿԵ նախարարը ծանոթացել է ՏԿԵ նախարարը ծանոթացել է "Զվարթնոց" օդանավակայանում իրականացվող աշխատանքներին
ՊԵԿ-ի անգրագիտության համար պատասխան են տալու բիզնեսները. ՊԵԿ-ի անգրագիտության համար պատասխան են տալու բիզնեսները. "Մանթաշյանց" գործարարների միության նախագահը տագնապ է ազդարարում Արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնության առնչությամբ
ՏԿԵ նախարարը կմասնակցի Էներգետիկ փոխակերպման շուրջ բեռլինյան 11-րդ երկխոսությանըՏԿԵ նախարարը կմասնակցի Էներգետիկ փոխակերպման շուրջ բեռլինյան 11-րդ երկխոսությանը
Տնտեսագետ. ՀՀ կառավարության ներկայացրած աշխատաժամանակի կրճատման նախագծից պոպուլիզմի հոտ է գալիսՏնտեսագետ. ՀՀ կառավարության ներկայացրած աշխատաժամանակի կրճատման նախագծից պոպուլիզմի հոտ է գալիս
Ակբա բանկը ստացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» ոսկե մակարդակԱկբա բանկը ստացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» ոսկե մակարդակ
Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազելՀայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել
Դեմպի՞նգ, գների տատանումնե՞ր: Ինչ է կատարվում Հայաստանի հեղուկ գազի շուկայումԴեմպի՞նգ, գների տատանումնե՞ր: Ինչ է կատարվում Հայաստանի հեղուկ գազի շուկայում
ՀԾԿՀ ղեկավար. Էներգետիկ շուկայի ազատականացման նպատակները գրեթե իրագործվել ենՀԾԿՀ ղեկավար. Էներգետիկ շուկայի ազատականացման նպատակները գրեթե իրագործվել են
Հայաստանում կանաչ քաղաքաշինության զարգացման նպատակով Քաղաքաշինության կոմիտեն սկսում է համատեղ ծրագիր Կորեայի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի հետՀայաստանում կանաչ քաղաքաշինության զարգացման նպատակով Քաղաքաշինության կոմիտեն սկսում է համատեղ ծրագիր Կորեայի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի հետ
Գարունը ձեռքերում. նորագույն հեռախոս, սմարթ ժամացույց և այլ անակնկալներ Team-իցԳարունը ձեռքերում. նորագույն հեռախոս, սմարթ ժամացույց և այլ անակնկալներ Team-ից
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի հունվարին կրճատվել են տարեկան 6,5% - ով ՝ մինչեւ 3,344 մլրդ դոլարՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի հունվարին կրճատվել են տարեկան 6,5% - ով ՝ մինչեւ 3,344 մլրդ դոլար
«Վեոլիա Ջուր» ընկերությունը շահագործման է հանձնել իր առաջին փոքր ՀԷԿ-ը«Վեոլիա Ջուր» ընկերությունը շահագործման է հանձնել իր առաջին փոքր ՀԷԿ-ը
ՁԻՀ-ը գործարկում է նախաձեռնություն Հայաստանի մարզերում՝ ոչ միայն տեղական ՏՏ, այլև մի շարք ճյուղերի նորարարական զարգացման նպատակՁԻՀ-ը գործարկում է նախաձեռնություն Հայաստանի մարզերում՝ ոչ միայն տեղական ՏՏ, այլև մի շարք ճյուղերի նորարարական զարգացման նպատակ
Առողջապահության նախարարությունը լուծարում է Առողջապահության պետական գործակալությունն ու ստեղծում Բժշկական ապահովագրության պետական հիմնադրամԱռողջապահության նախարարությունը լուծարում է Առողջապահության պետական գործակալությունն ու ստեղծում Բժշկական ապահովագրության պետական հիմնադրամ
ՊԵԿ նախագահն այցելել է Բագրատաշեն և Այրում անցակետերՊԵԿ նախագահն այցելել է Բագրատաշեն և Այրում անցակետեր
2025թ. հունվարին Հայաստանում կրճատվել է բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը՝ բացի գարեջրից եւ վիսկիից2025թ. հունվարին Հայաստանում կրճատվել է բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը՝ բացի գարեջրից եւ վիսկիից
Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. հունվարին աճել է տարեկան 10,1% - ովԷլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. հունվարին աճել է տարեկան 10,1% - ով
Հայաստանի արդյունաբերական հատվածը 2025 թվականը սկսել է անկումովՀայաստանի արդյունաբերական հատվածը 2025 թվականը սկսել է անկումով
Գարնանային հատուկ առաջարկ OVIO-ի կողմից. ընկերությունը բաժանորդներին կնվիրի մինչև 50 000 դրամԳարնանային հատուկ առաջարկ OVIO-ի կողմից. ընկերությունը բաժանորդներին կնվիրի մինչև 50 000 դրամ
Փորձագետ. USAID-ի լուծարումը դրական անդրադարձ է ունենալու Հայաստանի էներգետիկ քաղաքականության վրաՓորձագետ. USAID-ի լուծարումը դրական անդրադարձ է ունենալու Հայաստանի էներգետիկ քաղաքականության վրա
Հայաստանի բանկերը կրկին անցել են սպառողական վարկավորման՝ թուլացնելով տնտեսության ֆինանսավորումըՀայաստանի բանկերը կրկին անցել են սպառողական վարկավորման՝ թուլացնելով տնտեսության ֆինանսավորումը
Հայաստանը Ֆրանսիային հրավիրում է մասնակցելու Հայաստանը Ֆրանսիային հրավիրում է մասնակցելու "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի կառուցման նախագծին
ԱԶԲ-ը կշարունակի ֆինանսավորել Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրըԱԶԲ-ը կշարունակի ֆինանսավորել Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը
ԵԱԶԲ-ը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի ֆինանսների նախարարությանը՝ գերատեսչության աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրի իրականացման համարԵԱԶԲ-ը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի ֆինանսների նախարարությանը՝ գերատեսչության աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրի իրականացման համար
Հայաստանը հաղթել է PATWA միջազգային մրցանակաբաշխության Հայաստանը հաղթել է PATWA միջազգային մրցանակաբաշխության "Արկածային զբոսաշրջություն" անվանակարգում
Խաղային բիզնեսի հարցում ԱԺ պատգամավորի առաջարկած Հարկային օրենսգրքի փոփոխությունները ենթարկվել են արմատական փոփոխությանԽաղային բիզնեսի հարցում ԱԺ պատգամավորի առաջարկած Հարկային օրենսգրքի փոփոխությունները ենթարկվել են արմատական փոփոխության
Հայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ամրապնդման հարցերՀայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ամրապնդման հարցեր
Հայաստանի դեսպանն Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղություններըՀայաստանի դեսպանն Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները
Փետրվարին Հայաստանում տարեկան գնաճը հասել է 2,5%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման պատճառովՓետրվարին Հայաստանում տարեկան գնաճը հասել է 2,5%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման պատճառով
ՎԶԵԲ-ը ներկայացրել է Հայաստանի նոր ներդրումային ռազմավարությունը 2025-30 թթ. համարՎԶԵԲ-ը ներկայացրել է Հայաստանի նոր ներդրումային ռազմավարությունը 2025-30 թթ. համար
Հայաստանում ցանկանում են կարգավորել հարկային վարչարարությունը ավտոմեքենաների լիզինգի և վարձույթի ոլորտում. օրենքի նախագիծՀայաստանում ցանկանում են կարգավորել հարկային վարչարարությունը ավտոմեքենաների լիզինգի և վարձույթի ոլորտում. օրենքի նախագիծ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.03.2025
RUB4.570.02
USD391.74-1.00
EUR426.88-0.03
GBP506.99-1.84
CAD271.72-1.55
JPY26.33-0.18
CNY54.16-0.03
CHF443.14-1.84