
Արմինֆո.Արծվանիկի պոչամբար տանող նոր խողովակաշարը կկառուցվի հանքաարդյունաբերության ժամանակակից չափորոշիչներով և բարձր սեյսմակայունությամբ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է կառուցել ամբողջովին նոր ու համեմատաբար մեծ տրամագծով պոչատար խողովակաշար, ինչպես նաև ծրագրել է կառուցել մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգ։
