Երկուշաբթի, 17 Մարտի 2025 11:50
Նաիրա Բադալյան

Դա Ֆինանսների նախարարության կամ կառավարության քմահաճույքը չէ, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով. Թունյանը՝ 750 մլն դոլարի եվրապարտատոմսերի 5-րդ թողարկման մասին

Դա Ֆինանսների նախարարության կամ կառավարության քմահաճույքը չէ, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով. Թունյանը՝ 750 մլն դոլարի եվրապարտատոմսերի 5-րդ թողարկման մասին

Արմինֆո. Հայաստանը 750 մլն դոլարի եվրապարտատոմսեր է տեղաբաշխել, ինչը վկայում է հանրապետության տնտեսության նկատմամբ միջազգային ներդրողների վստահության բարձր մակարդակի մասին: Այդ մասին հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ սոցցանցում։

Մարտի 14-ին ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղեկություն հայտնվեց, որ 2025 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր ՝ 10 տարի մարման ժամկետով (մարման օրը ՝ 2035 թվականի մարտի 12) ։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 7.1%, արժեկտրոնային եկամտաբերությունը' 6.75% (տեղաբաշխման արժեքը' 97.524%): Նշվել է, որ սա կապիտալի միջազգային շուկայում Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է, որը նախատեսված էր "2025 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքով և ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում։ Եվրապարտատոմսերի թողարկումից զուտ մուտքերը կուղղվեն պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը (609 մլրդ դրամ-խմբ.):

 

Չնայած դրան՝ իշխանությունների ընդդիմախոսները եվրապարտատոմսերի թողարկումն անվանել է "խաղաղության պայմանագրում զիջումների գինը"։ Մասնավորապես, հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը նշել է, որ եվրապարտատոմսերը թողարկվել են մարտի 12-ին Գերմանիայի բորսայում, և այդ փաստը խիստ գաղտնի է պահվել: "Անհնար է չնկատել ուղիղ կապը մարտի 12-ին պարտք վերցնելու և հաջորդ օրն Ադրբեջանին զիջումների մասին հայտարարելու միջև", - գրել է նա Facebook-ում:

 

Բաբկեն Թունյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Նախորդ չորս թողարկումների ժամանակ էլ տեղաբաշխման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է տեղաբաշխումից հետո:

«Դա ոչ թե ֆիննախի կամ կառավարության քմահաճույքն է, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով: Թողարկողի, տեղաբաշխողի, շուկայի խաղացողների, գործընթացի մեջ ներգրավված բոլոր կողմերի միջև գործում է հստակ ընթացակարգ, որը վերաբերում է նաև հաղորդագրության տարածման ժամկետին ու մանրամասներին: Կրկնեմ. ՄԻՇՏ է այդպես եղել:

Ցանկացել են ինչ-որ բա՞ն թաքցնել: Հարցն ինքնին աբսուրդային է, որովհետև միջազգային պարտատոմս թողարկել ու հաջողությամբ տեղաբաշխելը, մեղմ ասած, վատ բան չի: Ու դրա հաջող իրագործման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվում:

Սրան էլ ավելացնենք, որ եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թ-ի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թ-ի փոխառությունների ծրագրում:

Արտաքին պարտքը ավելանում է 750 միլիոն դոլարո՞վ:  ՈՉ: Որովհետև այդ 750 միլիոն դոլարի մի զգալի մասով հետ է գնվում (վերադարձվում է) նախորդ՝ չորրորդ թողարկման պարտքը:

Պարզ օրինակով ասեմ. վերցրել եք 1000 դրամ վարկ, տարիների ընթացքում մարել կամ վերադարձրել 400 դրամը: Հիմա կրկին վերցնում եք 1000 դրամ վարկ, որից 600 դրամով ամբողջությամբ մարում եք նախորդ վարկը:

 

Դրա համար էլ նշվում է, որ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով կօգտագործվի եվրապարտատոմսերի թողարկումից ստացված ԶՈՒՏ հասույթը: Զուտ՝ այսինքն նախորդ պարտքը մարելուց հետո մնացած գումարը:

 

Եվ վերջապես, 750 միլիոն դոլարի պարտատոմսերի թողարկումը վկայում է միջազգային ներդրողների կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին: Եվ անկախ գումարի չափից ու դրա ծախսման ուղղությունից, միջազգային շուկայում թուղթ տեղաբաշխելն ու այդ շուկայում ներկայություն ու մասնակցություն ունենալը չափազանց կարևոր է ցանկացած երկրի համար:

Ամենատարօրինակն այն է, որ քննադատողների և դավադրությունների տեսություններ տարածողների մեջ կան մարդիկ, որոնք այս ամենը շատ լավ գիտեն, և ժամանակին (հատկապես առաջին թողարկման ժամանակ) մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ էին խոսում այս գործընթացի մասին», - ընդգծել է նա:

 

Ավելի վաղ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հաղորդել էր, որ Հայաստանի կառավարությունը 2023 թվականին կարողացել է իրականացնել եվրապարտատոմսերի մի մասի վաղաժամկետ հետգնում՝ 2025 թվականին 500 մլն դոլարի (2015 թվականին թողարկված) մարմամբ ՝ մոտ 187 մլն դոլարի չափով՝ դրանով իսկ մեղմելով ապագայում համաֆինանսավորմանն առնչվող ռիսկերը։

 

Հիշեցնենք, որ հայկական եվրաբոնդերի դեբյուտային թողարկումը կայացել է 2013թ. սեպտեմբերի 19-ին՝ 700 մլն դոլար ծավալով, 7 տարի շրջանառության ժամկետով ՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը: Տեղաբաշխման ժամանակ եկամտաբերությունը կազմել է 6,25%: Դրանցով կառավարությունը ժամկետից շուտ մարել է Ռուսաստանից վերցրած 500 մլն դոլարի կայունացման վարկը։ Հիմնական տեղաբաշխողներն էին Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc-ն և J. P. Morgan Securities plc-ն: 10 տարի շրջանառության ժամկետով և 7,5% եկամտաբերությամբ 500 մլն դոլար ծավալով սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշը Հայաստանը թողարկել է 2015 թվականի մարտի 19-ին: Եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումից ստացված մուտքերը կազմել են 488 մլն դոլար։ Այդ պարտատոմսերի իրացումից ստացված գումարի մի մասը՝ 199.9 մլն դոլարի չափով, ուղղվել է եվրապարտատոմսերի առաջին թողարկման հետգնմանը ՝ մարելով 2020 թվականին։ Արտարժույթով սուվերեն պարտատոմսերի երրորդ տրանշը՝ 500 մլն դոլար ծավալով, 3,95% արժեկտրոնային եկամտաբերությամբ  և 10 տարի շրջանառության ժամկետով, Հայաստանը թողարկել է 2019 թվականի սեպտեմբերի 19-ին: 2019թ. սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած 3-րդ տրանշի տեղաբաշխումից ստացվել է 489.9 մլն  դոլար, և միաժամանակ, տեղի է ունեցել 1-ին թողարկման արտարժութային պարտատոմսերի 402.4 մլն դոլարի մասնակի հետգնում, որի դիմաց վճարվել է 427.9 մլն  դոլար (ներառյալ արժեկտրոնների գումարը): 3-րդ թողարկման հայկական եվրապարտատոմսերի հիմնական տեղաբաշխողներն են եղել J. P. Morgan Securities plc-ը  եւ City bank-ը: Ոչ միայն օտարերկրյա, այլ նաև տեղական ներդրողներին հասանելի դարձնելու նպատակով 3-րդ թողարկման հայկական սուվերեն եվրաբոնդերը սկսել են ցուցակվել նոյեմբերից Հայաստանի ֆոնդային բորսայում՝ AMX: Տեղական ներդրողների հասանելիությունը հայկական եվրաբոնդերին բացվել է գործընկերոջ հետ՝ ի դեմս Clearstream Banking Luxemburg-ի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) ակտիվ համագործակցության շնորհիվ: Մինչև 2024թ. դեկտեմբերի վերջ Հայաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ աճել է մոտ 997 մլն դոլարով՝ հասնելով մինչեւ 12 մլրդ 842.2 մլն դոլարի (2023 թվականի վերջի 11 մլրդ 845.4 մլն դոլարից)։ Դրամային համարժեքով ցուցանիշը 4 տրլն 794.9 մլրդ-ից հասել է 5 տրլն 092.7 մլրդ-ի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Ուրուգվայը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ռուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում ենՌուսաստանում հայկական կոնյակին առնչվող իրավիճակը բարելավվել է, բայց խնդիրներ մնում են
Ծաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրումԾաղկի ճգնաժամ. Հայաստանն ու ՌԴ-ը քննարկել են մատակարարումների պայմանները, արտադրողները վնասներ են կրում
Հայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակՀայաստանում կներդրվի պետական գնումների թվային հարթակ
Սոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստըՍոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը
Տնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիներըՏնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիները
Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկիEtihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի
«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում
Գևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատարԳևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատար
Նախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատարՆախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար
Հայաստանը Նիդերլանդների հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում. ՏԿԵ նախարար
Էկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատարԷկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար
«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ
Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. "Լույս" հիմնադրամ
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%
Առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոսԱռաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոս
Հայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինՀայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
 Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը ՌուսաստանՀայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը Ռուսաստան
Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունԱնհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և ԵրևանումՎարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանըԱրդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Հայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիներըՀայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիները
Ծաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված ենԾաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված են
Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ
ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%
Գևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից էԳևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է
Հովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համարՀովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար
Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետՊետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ
ԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համարԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար
Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ
Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրըՀայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան- Դիմակայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
ՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանըՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանը
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը
ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել "Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքը
Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը
Հայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստինՀայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստին
Գոհար Բարսեղյան. Գոհար Բարսեղյան. "ԵՏՀ-ը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին"
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետոՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետո
Լոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառովԼոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառով
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
Մենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասինՄենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասին
ՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվ
ՀՀ նախագահն ստորագրել է ՀՀ նախագահն ստորագրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացմանն ուղղված օրենքների փաթեթը
Պատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերովՊատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերով
Հայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներըՀայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները
Հայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստինՀայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստին
Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչությունՓաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Ամռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատարԱմռան սկզբից ի վեր Հայաստանից Ռուսաստան է մեկնել ծիրանով բեռնված 1 507 բեռնատար
Փորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցությանՓորձագետ. Հայաստանի մարզերում տեխնոլոգիական աճն անհնար է առանց բիզնեսի եւ պետության աջակցության
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 13.9%
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
Հայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջՀայաստանի արդյունաբերական հատվածը հայտնվել է երկնիշ անկման մեջ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.07.2025
RUB4.910.01
USD384.12-0.02
EUR448.81-0.44
GBP516.87-1.22
CAD280.75-0.24
JPY26.00-0.09
CNY53.54-0.06
CHF482.620.21