
Արմինֆո. «Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 1-ից մեկնարկելու է Աբու դաբի–Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի: Ավիատոմսերի համար՝ airarabia.com», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Air Arabia Abu Dhabi-ն արաբական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Շարժա քաղաքում: Այն հիմնադրվել է 2019 թվականի հոկտեմբերին ՝ բյուջետային թռիչքների աճող շուկա մուտք գործելու համար ։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի հուլիսին ։
Երթուղային ցանցն ընդգրկում է ավելի քան 220 ուղղություն Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայում: Պարկը բաղկացած է 81 ինքնաթիռներից՝ 72 Airbus A320 և 9 A321 Neo LR ինքնաթիռներից։
Air Arabia Abu Dhabi-ն թռիչքներ է իրականացնում հինգ հիմնական հանգույցներից ՝ ԱՄԷ-ի Շարժա միջազգային օդանավակայանից, ԱՄԷ-ի Ռաս էլ Խայմա միջազգային օդանավակայանից, Մարոկկոյի Կասաբլանկա Մուհամեդ V միջազգային օդանավակայանից, Ալեքսանդրիայի Բորգ էլ Արաբ միջազգային օդանավակայանից՝ Եգիպտոսում, և ԱՄԷ-ի Աբու Դաբիի միջազգային օդանավակայանից:
RUB | 4.73 | 0.03 |
USD | 382.48 | -0.09 |
EUR | 440.27 | 0.93 |
GBP | 500.28 | 1.94 |
CAD | 271.32 | 0.61 |
JPY | 24.88 | -0.02 |
CNY | 53.70 | 0.02 |
CHF | 472.66 | 0.76 |

