Չորեքշաբթի, 19 Մարտի 2025 13:14
Ալինա Հովհաննիսյան

Ապրիլի սկզբին Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորում

Ապրիլի սկզբին Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորում

Արմինֆո. Ապրիլի 4-6-ը Երեւանում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորում:

Առաջին անգամ ITF Armenia Հայաստանում  կազմակերպվել է 2024 թվականին։ Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգային մակարդակի զբոսաշրջային հարթակ, որը միավորում և ներկայացնում է Հայաստանի և տարածաշրջանի զբոսաշրջային հնարավորությունները: Ցուցահանդեսը նախատեսված է ինչպես զանգվածային այցելուի (B2C), այնպես էլ զբոսաշրջության և հարակից ոլորտների (B2B) մասնագետների համար:

ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի հիմնական կազմակերպիչներն են Armenia Travel - ը և Prom Expo-ն:

Նշենք, որ ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ 2024 թվականին Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, ինչը 4.6% - ով պակաս է 2023 թվականի համեմատ։