
Արմինֆո. 2024 թվականի արդյունքներով Հայաստանի աշխատավարձի ֆոնդը կազմել է 295 մլրդ դրամ, ինչը 12%-ով կամ 30.8 մլրդ դրամով ավելի է 2023 թվականին գրանցվածից։ Իսկ 2018 թվականի համեմատ այն աճել է 2.2 անգամ կամ 163.9 մլրդ դրամով։ Այդ մասին մարտի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2024 թվականի դրությամբ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ Հայաստանում ստանում էր զբաղվածների ընդհանուր թվի 40,6 տոկոսը, 2023 թվականին այդ ցուցանիշը մի փոքր ավելի բարձր էր և կազմում էր 43,3 տոկոս ։ Ընդ որում, Հայաստանում զբաղվածների 41,6 տոկոսի աշխատավարձը կազմում է 150 հազարից մինչեւ 500 հազար դրամ։
Հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներին՝ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում գործազրկության մակարդակը 2024 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 13,3%՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 17,6%-ի դիմաց:
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

