Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի մեկնաբանում կոնսպիրոլոգիական բնույթի հարցերը:
<Խաղաղության պայմանագրով Հայաստանը ոչ մի զիջման չի գնում. գործընթացը երկկողմանի է։ Այլ կոնսպիրոլոգիաները չեմ կարող մեկնաբանել", - հայտարարել Է նախարարը՝ մարտի 19-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով հասարակական գործիչ Արթուր Դանիելյանի խոսքերն այն մասին, որ հայկական եվրապարտատոմսերի 5-րդ տրանշը իրականացվել է մարտի 12-ին Գերմանիայի բորսայում, եւ այդ փաստը խիստ գաղտնի է պահվել, քանի որ "խաղաղության պայմանագրում զիջումների գինն է": "Անհնար է չնկատել ուղիղ կապը մարտի 12-ին պարտք վերցնելու և հաջորդ օրը Ադրբեջանին զիջումների մասին հայտարարելու միջև", - գրել է Դանիելյանը Facebook-ում:
Հիշեցնենք, որ ս. թ. մարտի 14-ին ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Հայաստանն օրերս հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր ՝ 10 տարի մարման ժամկետով (մարման օրը ՝ 2035 թվականի մարտի 12) ։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 7.1%, արժեկտրոնային եկամտաբերությունը' 6.75%: Դա կապիտալի միջազգային շուկայում Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է, որը նախատեսված էր "2025 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքով և ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում։ Եվրապարտատոմսերի թողարկումից զուտ մուտքերը կուղղվեն պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը (609 մլրդ դրամ-խմբ.):