
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր իրականացվել են ռուբլով, և չորս անգամ՝ դոլարային գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ կրկին դադարել են իրականացվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը ծավալվել է 24% աճից դեպի 21% անկում, ինչը դիտվել է նաեւ ռուբլով գործարքների միտման առնչությամբ, որը ծավալվել է 21,4% աճից դեպի 3% անկում: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ նվազել է 1,7-ից մինչեւ 1,3 անգամ։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (17-21.03.25' 10-14.03. 25-ի համեմատ) դոլարի և ռուբլու առքուվաճառքի թրենդը հասել է աճի, իսկ եվրոյով գործարքներում վաճառքի աճի արագացումն ուղեկցվել է առքի թրենդի աճից դեպի անկում շրջադարձով։
Արդյունքում՝ ս.թ. մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում դրամը սկսել է թուլանալ ինչպես դոլարի նկատմամբ' 391,3-ից մինչև 392 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ' 425-ից մինչև 426,3 դրամ/1եվրո' զուգահեռաբար պահպանելով ռուբլու նկատմամբ արժեզրկման միտումը' 4,49-ից մինչև 4,56 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2024թ. մարտի 21-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 398 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 433 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,27 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին՝ ռուբլու նկատմամբ արժեզրկման պայմաններում։
RUB | 4.97 | 0.03 |
USD | 381.50 | 0.36 |
EUR | 444.45 | -0.23 |
GBP | 508.81 | 0.22 |
CAD | 273.57 | 0.66 |
JPY | 24.59 | -0.04 |
CNY | 53.97 | 0.07 |
CHF | 475.15 | -0.98 |

