Երեքշաբթի, 25 Մարտի 2025 15:32
Ալինա Հովհաննիսյան

Երևանում կանցկացվի երրորդ Ռուս-հայկական շինարարական համաժողովը

Երևանում կանցկացվի երրորդ Ռուս-հայկական շինարարական համաժողովը

Արմինֆո. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության նախաձեռնությամբ մարտի 27 - ին Երևանում տեղի կունենա Ռուս-հայկական շինարարական երրորդ համաժողովը: Այդ մասին մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

 

Նա նշել է, որ համաժողովը նվիրված է լինելու, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում տեխնիկական կարգավորման շրջանակներում օրենսդրության ներդաշնակեցմանը և շինարարության ոլորտում ձեռք բերված ցուցանիշներին։ Դոնչենկոն նաև հայտարարել Է Ռուսաստանի շինարարների միության փոխնախագահի Հայաստան այցի, ինչպես նաև Հայաստանի շինարարների միության նախագահի, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարների մասնակցության մասին:

 

Համաժողովը կտևի ընդամենը մեկ օր, սակայն առևտրային ներկայացուցչի հավաստմամբ,  ծրագիրը կլինի բավականին հագեցած և հետաքրքիր: Քննարկման առաջին թեման կլինի շինարարության ոլորտում տեխնիկական կարգավորման ժամանակակից մոտեցումները, մասնակիցները կփոխանակեն կարծիքներ, փորձ և լուծումներ, բացի այդ սպասվում են պրոֆիլային ձեռնարկությունների ներկայացուցիչների ելույթներ, B2B միջոցառումներ և այլն: