
Արմինֆո. Հայաստանում մասնավոր հատվածի պարտքի բեռը կշարունակի աճել։ 2024թ. վարկավորման արագ աճը և 2025թ. կանխատեսվող աճի բարձր տեմպերը (մոտ 5%) նշանակում են, որ Հայաստանի մասնավոր հատվածի պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, հավանաբար, ավելի արագ կվերականգնվի մինչև թրենդային մակարդակ։ Պարտքի շարունակական արագ կուտակումը, հատկապես, տնային տնտեսությունների հատվածում՝ իր կայուն ցածր խնայողությունների նորմով, շարունակում է մնալ երկարաժամկետ խնդիր: Այդ մասին ասվում է S&P Global Ratings-ի "Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների բանկային հատվածի կանխատեսում" զեկույցում։
