
Արմինֆո. Starlink արբանյակային ինտերնետը այլեւս հասանելի է Հայաստանում: Համապատասխան գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում՝ օգտագործելով «ինչպես խոստացել էի» հեշթեգ:
«Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ», - գրել է նա։
"Starlink-ն այժմ գործում է Հայաստանում, որը դարձավ 130-րդ երկիրը, տարածքը կամ շուկան աշխարհում, որտեղ հասանելի է Starlink գերարագ ինտերնետ-ծառայություն", -X-ի իր էջում գրել է Tesla-ի, SpaceX-ի եւ OpenAI-ի հիմնադիր Իլոն Մասկը:
Starlink-ը գլոբալ արբանյակային ցանց է, որը զարգացնում է Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը: Նախագիծն ուղղված է աշխարհի ցանկացած կետում գերարագ լայնաշերտ ինտերնետի ապահովմանը: Արբանյակների արձակումներն իրականացվում են SpaceX հրթիռների միջոցով:
 RUB | 4.73 | 0.00 | 
 USD | 382.55 | -0.10 | 
 EUR | 440.47 | -2.29 | 
 GBP | 502.25 | -0.17 | 
 CAD | 272.36 | -0.75 | 
 JPY | 24.81 | -0.02 | 
 CNY | 53.72 | -0.07 | 
 CHF | 473.63 | -3.37 | 

