
Արմինֆո. Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հայկական կողմից, Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը՝ գերմանական կողմից այսօր ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:
Համագործակցության ուղղությունների և բնույթի վերաբերյալ նախարարությունից այլ մանրամասներ չեն հաղորդել:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին նվազել է 23,7 տոկոսով՝ կազմելով 486.1 մլն դոլար: Ընդ որում , արտահանումը կրճատվել է 27,3 տոկոսով՝ մինչև 63.6 մլն դոլար՝ ներմուծման 23,2 տոկոսով, մինչև 422.5 մլն դոլար անկման ֆոնին: