Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025 13:14
Նաիրա Բադալյան

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Արմինֆո. Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

 

Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, համապատասխան որոշումն ապրիլի 2-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նշենք, որ Ավետյանը 2021 թվականի հունվարի 12-ին նշանակվել էր արդեն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։ Նույն թվականի օգոստոսին նշանակվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական: 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի նոյեմբերն զբաղեցրել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենի խորհրդականի պաշտոնը, 2024 թվականի սեպտեմբերից՝ AmCham Armenia-ի գործադիր տնօրենի պաշտոնը։

 

Նշենք նաև, որ Ավետյանը "Քաղաքացիական պայմանագիր" հասարակական-քաղաքական միավորման համահիմնադիր, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հիմնադիր անդամ Արման Բոշյանի կինն է, ով "թավշյա հեղափոխությունից" հետո 2018 թվականի հունիսին, նախ, նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետ, իսկ դեկտեմբերին իշխող կուսակցությունից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: 2024 թվականի մայիսի 21-ին Բոշյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ ։