
Արմինֆո. Օրեր առաջ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի միջև ստորագրված համաձայնագիրը ենթադրում է վարկային միջոցների տրամադրում էներգետիկայի վերականգնվող աղբյոուրների ոլորտի ֆինանսավորման համար:
Ինչպես հաղորդել է Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը, Գերմանիան 69 մլն եվրո է հատկացրել Հայաստանի մանր, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորման համար՝ դրանց էներգետիկ փոխակերպման նպատակով:
Հիշեցնենք, որ համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել մարտի 31-ին ՀՀ նախագահի նստավայրում ՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հայաստան այցի շրջանակում:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին նվազել է 23,7 տոկոսով՝ կազմելով 486.1 մլն դոլար: Ընդ որում , արտահանումը կրճատվել է 27,3 տոկոսով՝ մինչև 63.6 մլն դոլար՝ ներմուծման 23,2 տոկոսով կամ մինչև 422.5 մլն դոլար անկման ֆոնին: