Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 16:39
Նաիրա Բադալյան

Վահե Հովհաննիսյանը եւ Նուբար Աֆեյանը քննարկել են Afeyan Initiatives for Armenia հիմնադրամի գործունեությունը Հայաստանում

Վահե Հովհաննիսյանը եւ Նուբար Աֆեյանը քննարկել են Afeyan Initiatives for Armenia հիմնադրամի գործունեությունը Հայաստանում

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ։

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նուբար Աֆեյանի` Afeyan Initiatives for Armenia (AIFA) հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև մեր երկրում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախարարն անդրադարձել է Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին՝ ընդգծելով նորարարությունների խթանման, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության կարևորությունը։