Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 16:55
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և գրավչության բարձրացման վերաբերյալ հարցեր։

Նախարարը նշել է, որ որ ներդրումները կարող են մեծապես նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, և կարևոր է համապատասխան պայմանների ստեղծումը օտարերկրյա ներդրողների համար:

Գևորգ Պապոյանը փաստել է, որ նախարարությունն ակտիվորեն աշխատում է ներդրումային պայմանները բարելավելու ուղղությամբ և պատրաստ է շարունակել համագործակցությունը նորարարական ու տնտեսական աճի համար կարևոր նախաձեռնություններում։