
Արմինֆո. Wildberries & Russ միացյալ ընկերությունը 2025 թվականի մարտի սկզբին վերլուծել է տարբեր երկրների օգտատերերի կողմից վճարովի հիմունքներով գնումները և պարզել, որ առավել քանաակությամբ հայկական ապրանքներ են ձեռք բերել Ղրղզստանի բնակիչները։
Հետազոտության համաձայն ՝ Ղրղզստանում հայկական ապրանքների գնումները 2024 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 96% - ով։ Երկրորդ տեղը զբաղեցնում են Ռուսաստանի բնակիչները (+16%), իսկ երրորդը՝ Ուզբեկստանն է (+6%):
Ղրղզստանցիների շրջանում հայկական ապրանքների ամենատարածված կատեգորիաների աառաջատար հնգյակում տեղ են գտել ինտերիերի դեկորը, ոսկերչական զարդերը, մթերքները, սպիտակեղենը, փոքր ձևերի կահույքը:
Ընդ որում, ռուսաստանցիների շրջանում առավել նախընտրելի են կենցաղային քիմիայի ապրանքները, գրքերի արտադրանքը, մթերքները։
Ուզբեկստանում նշված ժամանակահատվածում ամենից շատ ապրանքներ են ձեռք բերել այնպիսի կատեգորիաներից, ինչպիսիք են հարդարանքի արտադրանքը, սպասքը, կենցաղային քիմիական նյութերը և բիժուտերիան:
Ղազախստանում, հիմնականում, գնել են կոսմետիկա, սննդի սերմեր, պոլիէթիլենային տոպրակներ, չորացրած հատապտուղներ և պատի կեռիկներ։
Ինչ վերաբերում Է Վրաստանին, ապա այնտեղ առավելապես գնել են գրքեր, հագուստ, մանկական սպիտակեղեն, սննդամթերք:
Նշենք, որ 2025 թվականի 1-ին եռամսյակում հայկական ապրանքների վաճառքի դինամիկան 2024 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 71%, ինչը վկայում է շուկայում հայկական ապրանքների նկատմամբ հետաքրքրության շարունակական աճի մասին։
Մինչ հայկական ապրանքների առցանց առևտրի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել, Wildberries-ն ակտիվորեն ընդլայնում է իր ներկայությունը տարբեր երկրներում ՝ նոր հնարավորություններ բացելով հայկական բրենդների միջազգային շուկաներ դուրս գալու համար: