Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-փետրվարին խիստ դանդաղել է՝ մինչեւ տարեկան 4,1% (2024թ. նույն ժամանակահատվածի 13,6% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացած արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։
Վիճակագրության համաձայն, 2025թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճի նման արտահայտված արգելակումն առավելապես բխել է արդյունաբերական հատվածի տարեկան դինամիկայի վատթարացումից՝ 28,9% աճից մինչև 19,4% անկում, և առևտրի ոլորտի աճի խիստ դանդաղումից՝ 24,1%-ից մինչև 7,8%։ Միևնույն ժամանակ, ծառայությունների ոլորտին հաջողվել է արագացնել տարեկան աճը՝ 5,2% - ից մինչեւ 12,4%, ինչը դիտվել է նաև շինարարության ոլորտում, որտեղ աճն արագացել է 10,8% - ից մինչև 12,2%: Զգալիորեն բարելավվել է էներգահամալիրի տարեկան դինամիկան՝ 4,2 տոկոս անկումից մինչեւ 8,8 տոկոս աճ։ Գյուղատնտեսական հատվածի դինամիկան տվյալ վիճակագրական հաշվետվության մեջ չի ներկայացվում:
![]() | 4.90 | 0.02 |
![]() | 383.83 | -0.40 |
![]() | 446.97 | -0.27 |
![]() | 516.56 | -0.31 |
![]() | 279.76 | -0.31 |
![]() | 25.98 | 0.11 |
![]() | 53.49 | -0.04 |
![]() | 479.55 | 0.34 |