Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025 15:27
Ալինե Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումները

Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումները

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը:

 

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին:

 

Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամություն են հայտնել: