
Արմինֆո. Ապրիլի 2-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը մասնակցել է Իտալիայում կայացած VAW Venice Airports աշխատաժողովին, որը համախմբել էր զբոսաշրջային ոլորտի կարևոր ներկայացուցիչների։
Ինչպես նշվում է Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրությունում, միջոցառման ընթացքում հնարավորություն է ստեղծվել նոր համագործակցության իտալացի զբոսաշրջային գործակալների հետ, ինչպես նաև Հայաստանը ներկայացնելու որպես պարտադիր այցելության զբոսաշրջային ուղղություն՝ իտալական շուկայում։
Հետագա գործընկերային կապերի հաստատման նպատակով ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն իտալական կողմին տրամադրել է հայկական զբոսաշրջային ընկերությունների տվյալները, որոնք հետաքրքրված են իտալական շուկայով։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստան է այցելել 15 968 իտալացի զբոսաշրջիկ, ինչը 16,4 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: