
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:
Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնսեցիոն պայմանագրի լավարկման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացող բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:
Նշենք, որ Հայաստանի "Զվարթնոց" և "Գյումրի" օդանավակայանների կոնցեսիոները արգենտինական Corporation America ընկերությունն է, որի վերջնական շահառուն արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանն է: Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ կոնցեսիոները ստանձնել է 350 մլն դոլարի ներդրում "Զվարթնոց"օդանավակայանի զարգացման համար