Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:28
Նաիրա Բադալյան

Փաշինյանն ընդգծել է պետական շահերի սպասարկմանն ուղղված ընդհանուր տնտեսական ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունը

Փաշինյանն ընդգծել է պետական շահերի սպասարկմանն ուղղված ընդհանուր տնտեսական ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար:

 

Վարչապետ Փաշինյանը, ողջույնի խոսքով հանդես գալով, շնորհակալություն է հայտնել տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարար համայնքի ներկայացուցիչներին, փորձագետներին և ոլորտային պատասխանատուներին աշխատաժողովին մասնակցելու և ակտիվ ներգրավման համար: Իր ելույթում վարչապետը մանրամասն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին՝ ընդգծելով գործադիր իշխանության և մասնավոր հատվածի միջև շարունակական, կառուցողական ու արդյունավետ երկխոսության կարևորությունը:

 

Վարչապետի խոսքով՝ նման լայնամասշտաբ միջոցառումները կարևոր են ընդհանուր պատկերացումներ ձևավորելու համար, թե ինչպես կարող են Կառավարությունն ու մասնավոր հատվածն առավել արդյունավետորեն ծառայել ի նպաստ Հայաստանի Հանրապետության՝ ապահովելով կայուն տնտեսական աճ: «Տնտեսական զարգացումը և դրանից բխող արդյունքներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները՝ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու։ Եվ այս առումով, իհարկե, ես շատ կոնկրետ խնդիր ունեմ այս աշխատաժողովի արդյունքում, կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում և ինչ խնդիրներ կան, որ խնդիրների լուծմանն ենք մոտ և այլն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետն ընդգծել է նաև աշխատաժողովի արդյունքում առաջիկա տնտեսական անելիքների օրակարգ ձևավորելու կարևորությունը՝ դրա շուրջ համատեղ աշխատելու տրամաբանությամբ: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պետական շահի սպասարկմանը միտված տնտեսական ընդհանուր ճանապարհային քարտեզի մշակման, ինչպես նաև դրա շուրջ որոշակի համաձայնության և միասնական ընկալման ձևավորման անհրաժեշտությունը։

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին քննարկման մասնակցության պատրաստակամության համար և հույս հայտնել, որ հենց այս տրամաբանությամբ տեղի կունենա քննարկումը: Մենք այս քննարկումից դուրս կգանք մեր առաջիկա անելիքների վերաբերյալ շատ ավելի կոնկրետ պատկերացումներով և կհասկանանք, թե Կառավարության ծրագրերը որքանով և ինչպես են ընկալվում գործարար համայնքի կողմից, և, իհարկե, լիցքավորված՝ այդ օրակարգը և ճանապարհային քարտեզը հնարավորինս արդյունավետ իրագործելու տեսակետից», - նշել է երկրի ղեկավարը:

 

Վարչապետի ելույթին հաջորդել են «Մակրոտնտեսական, ներդրումային և կրթական քաղաքականությունները՝ որպես տնտեսական մրցունակության հենասյուներ», «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» «Կառավարություն-գործարար համայնք երկխոսության հեռանկարները» թեմաների շուրջ պանելային քննարկումներ: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման տնտեսական հնարավորություններին:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացման, Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության կատարելագործման անհրաժեշտության, ինչպես նաև գործադիր իշխանության կողմից ընդունվող որոշումների ներառականության ապահովման կարևորությանը:

Ավարտին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց: Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:

 

Աշխատաժողովի մասնակիցները եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, ծանոթացել են նաև Կառավարության ֆինանսավորմամբ 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

 

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանցում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության՝ 16 մլն ծրագրի շրջանակում մի քանի տասնյակ տներ են կառուցվում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համարՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համար
Ֆրանսիան պատրաստում է Հայաստանի գինեգործության և էնոտուրիզմի զարգացման ճյուղային ծրագրի մեթոդիկաՖրանսիան պատրաստում է Հայաստանի գինեգործության և էնոտուրիզմի զարգացման ճյուղային ծրագրի մեթոդիկա
ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»
«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից
Գեւորգ Պապոյան․ Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետԳեւորգ Պապոյան․ Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ
Հայաստանը համագործակցություն է հաստատում ֆրանսիական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետՀայաստանը համագործակցություն է հաստատում ֆրանսիական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ
Զբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժըԶբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժը
Սլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտումՍլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտում
Երբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ, պարզապես, փորձում է խաբել հանրությանը․ Դավիթ ԱնանյանԵրբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ, պարզապես, փորձում է խաբել հանրությանը․ Դավիթ Անանյան
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունըՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունը
10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ
Կայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համարԿայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համար
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձըՆերկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
Armenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետArmenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ
ԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համարԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համար
Կատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասինԿատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասին
ԹՆՀ-ի ԹՆՀ-ի "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը 9% է
ԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցումԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցում
Կրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունըԿրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունը
ԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանըԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանը
ՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականիՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականի
Ֆինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելիՖինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելի
Արարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանըԱրարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանը
ՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցովՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցով
Հայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքըՀայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքը
ԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերովԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով
Միրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցերՄիրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդՏեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Մարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համարՄարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համար
Փորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲՓորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ
Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըIdram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունըՀայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունը
Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավորՀայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավոր
Հովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունըՀովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունը
Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյաՂազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյա
Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home FurnitureՓոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture
Տնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներովՏնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներով
Հայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափըՀայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափը
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունըՍաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներինՂազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներին
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ովՀայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ով
Հայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններումՀայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններում
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ով
Գինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ովԳինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ով
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
Փորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկաՓորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկա
ՀԾԿՀ-ը մտադիր է ՀԾԿՀ-ը մտադիր է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանինէկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին
Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլարՓաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղովՂազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազել
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Fly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբFly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
13.11.2025
RUB4.760.04
USD382.280.19
EUR443.941.90
GBP502.811.36
CAD273.140.55
JPY24.720.05
CNY53.870.19
CHF480.492.58