Արմինֆո. Leasing Expo 2025-ը համախմբել է ոլորտի առանցքային դերակատարներին։ Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգն էքսպոյի «Հիմնական գործընկերն» է՝ ներկայացնելով փոքր, միջին և խոշոր ձեռնարկություները, ինչպես նաև արտադրություններն ու ֆերմերային տնտեսությունները լիզինգով համալրելու լավագույն առաջարկները: Մինչև ապրիլի 20-ն օգտվելով Ակբա Լիզինգի բացառիկ առաջարկներից, հնարավոր կլինի ստանալ տարատեսակ առավելություններ ու հատուկ զեղչեր, անվճար Կասկո ապահովագրություն և մի շարք այլ արտոնություններ:
«Ակբա Լիզինգը՝ լինելով շուկայի բացարձակ առաջատարը, բնականաբար չէր կարող անմասն մնալ Leasing Expo 2025-ից։ Այստեղ մենք ներկայանում ենք որպես «Հիմնական գործընկեր»՝ մեծ ներդրում ունենալով Leasing Expo-ի կայացման գործում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
«Ակբա Լիզինգի հետ համագործակցում ենք արդեն բավական երկար ժամանակ, ունենք նշանակալի ցուցանիշներ գրանցած, այս էքսպոյի շրջանակում ներկայացնում ենք հատուկ առաջարկներ․ ցանկացած ձեռքբերման համար ունենք հավելյալ 3% զեղչ, ինչպես նաև առաջին տարվա համար անվճար Կասկո և գույքի ապահովագրություն»,– նշել է SINO Armenia ընկերությունների խմբի տնօրեն Լուսինե Մխիթարյանը։
«Մեր գործընկեր Ակբա Լիզինգի հետ միասին ներկայացնում ենք «Հիտաչի» էքսկավատորներ 40 տոննա հաշվով, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել եվրոյի պարագայում՝ 0%, դոլարի դեպքում` 2% և դրամի դեպքում` 4% և ավելի»,– նշել է Ձիլլի գրուպ ընկերության բիզնեսի զարգացման մենեջեր Մհեր Ղալեչյանը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Մանրամասն՝ տեսանյութում
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

