
Արմինֆո. Ակբա Լիզինգի գործընկերությամբ մեկնարկել է Leasing Expo 2025-ը։ Ընդամենը երեք օր՝ ապրիլի 18-ից 20-ը, Ակբա Լիզինգն ու գործընկերներն էքսպոյի բոլոր այցելուներին կներկայացնեն հատուկ և բացառիկ առաջարկներ:
Ակբա Լիզինգը մատակարարների հետ համագործակցությամբ առաջարկում է բացառիկ զեղչեր, գնման առաջին տարիների համար նախատեսված անվճար կասկո ապահովագրություն, հատուկ նվերներ ու մի շարք այլ առավելություններ:
«Լիզինգ էքսպոյի շրջանակում մեր մատակարարների հետ ներկայացնում ենք բացառիկ առաջարկներ, որոնք այլ հավասար պայմաններում երբևիցե չեն եղել Հայաստանում»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։
«Ակբա Լիզինգը Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է, այն ներկայացնում է ֆինանսական լուծումներ, որոնք իրական փոփոխություն և աճ են բերում բիզնեսներին և ընդհանուր առմամբ մեր երկրի տնտեսությանը»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։
Վերջին հինգ տարիների ընթացքում Ակբա Լիզինգը զգալիորեն ավելացրել է տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալը՝ շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ ուղղելով փոքր, միջին և խոշոր բիզնեսների կայուն զարգացմանը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։
RUB | 4.81 | 0.01 |
USD | 381.76 | 0.06 |
EUR | 448.80 | 0.61 |
GBP | 512.40 | 1.72 |
CAD | 277.10 | 0.00 |
JPY | 24.65 | 0.04 |
CNY | 54.21 | 0.05 |
CHF | 479.54 | 0.14 |

