
Արմինֆո. Ապրիլի 16-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Ֆրանսիայի «Alsace Destination Tourisme» կառույցի գլխավոր տնօրեն և «Tourisme Sans Frontières» կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Լևիի հետ։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, քննարկվել են համագործակցության և զբոսաշրջության ոլորտում աջակցության հնարավորությունները։ Կողմերը դիտարկել են նորարարական լուծումներ և աջակցության ուղիներ՝ Հայաստանի զարգացող զբոսաշրջային ոլորտին ուղղված։
«Ուրախ ենք սկիզբ դնել համատեղ ծրագրերի իրականացմանը և կայուն ու ոգեշնչող ճանապարհորդություններին», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2024 թվականին Ֆրանսիայից Հայաստան է այցելել 30 194 զբոսաշրջիկ, ինչը 9,7 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։