Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025 11:04
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը. Ալիշերով

Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը. Ալիշերով

Արմինֆո.  Հայաստանը վերջին երեք տարիներին շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական աճի առաջատարներից մեկը։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Էլդար Ալիշերովը։

 

"Օրինակ, 2024 թվականին երկրի տնտեսությունն աճել է 5,9 տոկոսով ։ Տնտեսական ակտիվությունը շարունակում է բարձր մնալ. 2025թ. փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.1%: Դրական միտումներ է դրսևորում աշխատաշուկան. նկատվում է աշխատավարձերի և զբաղվածության աճ, զգալիորեն նվազել է գործազրկությունը", - նշել է նա, ում խոսքը մեջբերում Է ԵԱՏՄ մամուլի ծառայությունը։

 

 Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2024 թվականին հասել է 12.7 մլրդ դոլարի (ընդհանուր ծավալի 42.2%)՝ 54% աճով։ Ընդ որում, ներմուծման 2,1 անգամ աճն ուղեկցվել է արտահանման 10,7% անկմամբ, որոնց ծավալները կազմել են, համապատասխանաբար, 9,4 մլրդ դոլար և 3,3 մլրդ դոլար։ ԵԱՏՄ մասնաբաժինը արտահանման մեջ 2024 թվականին կրճատվել է մինչև 25,5% ՝ ներմուծման մեջ ավելանալով մինչև 54,8%, երկու դեպքում էլ ՝ Ռուսաստանի հաշվին։