Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025 11:14
Ալեքսանդր Ավանեսով

ՉԺՀ-ը պատրաստվում է "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնության նոր գլուխ բացել՝ դրանում Հայաստանի ներգրավմամբ. չինացի դիվանագետ

ՉԺՀ-ը պատրաստվում է "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնության նոր գլուխ բացել՝ դրանում Հայաստանի ներգրավմամբ. չինացի դիվանագետ

Արմինֆո. Շուտով Պեկինն ու Երևանը համաձայնագիր կստորագրեն տրանսպորտի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը՝ Turkiye Gazetsi պարբերականին տված հարցազրույցում։

 

Նրա հավաստմամբ՝ Չինաստանը պատրաստվում է "Մեկ գոտի, մեկ ճանապարհ" նախաձեռնության նոր գլուխ բացել՝ դրանում Հայաստանի ներգրավմամբ: Դիվանագետը վստահ է, որ այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։

 

Ընդ որում, ժամանակավոր հավատարմատարն "անփոխարինելի" է համարել Թուրքիայի դերը Միջին միջանցքում՝ նշելով նրա աշխարհաքաղաքական դիրքն ու տնտեսական ներուժը: